Рубрика: 2022-2023 ուստարի

Տարվա եղանակները

2․3 դասարանի սովորողները ներկայացնում են տարվա եղանակների մասին պատումներ։ Ահա դրանք՝

Հովիկ Մովսիսյան

Տարին ունի 4 եղանակ։ Դրանք են՝ գարուն , ամառ, աշուն, ձմեռ։

Գարունը սկսվում է մարտից, վերջանում է մայիսին ։ Գարնանը ծաղիկները ծաղկում են, թռչունները ծլվլում են, խոտերը կանաչում են։ Ամառը սկսվում է հունիսին, վերջանում է օգոստոսին։ Ամռանը մարդիկ լողավազանում լողում են, պաղպաղակ են ուտում , եղանակն էլ տաք է լինում։ Աշունը սկսվում է սեպտեմբերին, վերջանում է նոյեմբերին։ Աշնանը տերևները թափվում են, կարմրում են, դեղնում են, չորանում են։ Ձմեռը սկսվում է դեկտեմբերին, վերջանում է փետրվարին։ Ձմռանը Ձմեռ պապիկն է գալիս, նվերներ է մեզ բերում , ձյուն է գալիս, ցուրտ է լինում, երեխաները ձնագնդիկ են խաղում։

Սոֆի Առաքելյան

Տարին ունի 4 եղանակ ։ Գարնանը թռչունները ծլվլում են, ծաղիկները ծաղկում են,

խոտերը կանաչում են ։

Ամռանը օրերը տաքանում են ,մարդիկ գնում են լողավազան։

Աշնանը թռչունները չվում են տաք երկրներ, տերևները ծառերի ճուղերից թափվում են։

Ձմռանը ձյուն է գալիս ,Ձմեռ պապը նվեր է բերում , Ամանորն է գալիս ։

Տիգրան Սարգսյան

Գարնան ամիսներն են մարտը ապրիլը, մայիսը։ Գարնանը ծաղիկները ծաղկում են, ծիտիկները տաք երկրներից գալիս են, կենդանիները արթնանում են։ Ամեն եղանակ ունի 3 ամիս։ Ամռան ամիսներն են հունիսը, հուլիսը, օգոստոսը։ Ամռանը մարդիկ գնում են լողավազան, շատ շոգ է և դպրոցական երեխաներ արձակուրդ ունեն։ Աշնան ամիսներն են սեպտեմբերը, հոկտեմբերը, նոյեմբերը։ Աշնանը ծիտիկները չվում են տաք երկրներ, տերևաթափ է լինում։ Մարդիկ տաք շորեր են հագնում։ Ձմռան ամիսներն են դեկտեմբերը, հունվարը, փետրվարը։ Ձմռանը ձույն է գալիս ,մարդիկ ձնագնդիկ են խաղում ձնեմարդ են պատրաստում, Նոր տարին է գալիս, Ձմեռ պապն է գալիս։