Рубрика: 2022-2023 ուստարի, Հաշվետվություն

Հաշվետվություն․ նոյեմբեր

Տեսանյութեր՝

Վահան Մելիք-Շահնազարյան

Հովիկ Մովսիսյան

Սամվել Հարությունյան

Այցելություն Երևանի բուսաբանական այգի

Առաքելյան Սոֆի

Տիգրան Սարգսյան

Պատրաստում ենք խնձորի չիր

Քոլեջ շրջայցի մասին

Աշխատում ենք գիպսով

Իմ իրավունքներն ու պարտականությունները

Սեբաստացու օրեր. ամփոփում

Ցուցահանդես֊հանգանակություն֊վաճառք

Ես սեբաստացի եմ

Ցուցահանդես-հանգանակություն-վաճառք

Շաբաթական աշխատակարգ

Շաբաթական աշխատակարգ. 07֊11.11.2022

Երկարացված օրվա շաբաթական աշխատակարգ

Շաբաթական աշխատակարգ. 14-18.11.2022

Երկարացված օրվա շաբաթական աշխատակարգ.21֊25.11.2022

Շաբաթական աշխատակարգ. 21-25.11.2022

Երկարացված օրվա շաբաթական աշխատակարգ. 28.11֊2.12.2022

Рубрика: 2022-2023 ուստարի

Ցուցահանդես-հանգանակություն-վաճառք

Ամեն տարի կազմակերպվում է ցուցահանդես- վաճառք, որի ժամանակ սովորողները վաճառում են իրենց պատրաստած իրերը: Այս տարին էլ բացառություն չէ: Սովորողները մեծ ոգևորությամբ են սպասում այս օրվան:

Օրը սկսում ենք Սբ. Երրորդություն եկեղեցում մատուցվող պատարագով, շարունակում բակում երգ ու պարով: Տոնը շարունակվում է արդեն դպրոցում ցուցահանդեսով , իսկ վերջում համտեսում ենք այնքա՜ն համեղ հարիսան:

Это слайд-шоу требует JavaScript.

Рубрика: 2022-2023 ուստարի

Ես սեբաստացի եմ

Սովորողները և նրանց ծնողները փոքրիկ պատումով ներկայացնում են իրենց դպրոցի՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալաիրի մասին:

Տիգրան Սարգսյան

   Ես սեբաստացի եմ։ Սեբաստացի լինելը   մեծ պատիվ է, հոգու և մտքի ազատության։

Սեբաստացու սան լինելը  նշանակում է, որ ունես գիտակցություն, բացահայտելու աշխարհը յուրովի։

Սեբաստացին հնարավորություն է  ճանաչել ինքդ քեզ։

Մեզ մոտ  անհնարը դառնում է հնարավոր։

Սեբաստացին իմ երկրորդ տունն է։ Ես սիրում եմ իմ դպրոցը։

Հովիկ Մովսիսյան

Ես սովորում եմ Մխիթար Սեբգաստացի կրթահամալիրում և ես արդեն 2 տարի է ինչ Սեբաստացի եմ։ Մեր դպրոցը տարբերվում է նրանով, որ մենք աշխատում ենք համակարգչով։ Մեր դպրոցում մենք չենք գրում թելադրություն, այլ մենք ինքներս ենք հորինում և ստեղծագործում։  Մենք ամեն ամիս ճամփորդում ենք,բացահայտում նոր վայրեր, հաղթահարում դժվարություններ։ Օրինակ մենք գնացել էինք Կարմիր բլուր, նետով կրակել ենք, ներկել ենք գուաշով։ Հաղթահարել Կարմիր բլուրի բարձրությունը։ Մենք նաև գնացել էինք գինետուն, տեսել ենք ինչպես են դասավորված գինիները։ Ես սիրում եմ իմ դպրոցը, իմ ընկերներին և շատ ուրախ եմ, որ սովորում եմ Սեբաստացի կրթահամալիրում։

ՆԻքոլ Օհանյան

Ես Նիքոլ Օհանյանն եմ, շուտով կլինեմ 8 տարեկան։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հարավային դպրոցի 2-րդ դասարանում: Ես սիրում եմ մեր դպրոցի ավանդույթները, ծիսակարգերը, ճամփորդությունները և երգն ու պարը։ Դպրոցում ինձ սովորեցնում են տարբեր կարևոր առարկաներ։ Ես ամեն օր ուրախությամբ եմ գնում իմ դպրոց։ Շատ   սիրում եմ իմ ուսուցչուհուն՝ ընկեր Նաիրուհուն, նա  շատ  բարի է։ Սիրում եմ նաև խաղալ, նկարել ու դաշնամուր նվագել դպրոցում։ Ես հպ ա րտ  եմ, որ սեբաստացի եմ։

Էլիզաբեթ Բարսեֆյան

Բարև, ես  Էլիզաբեթ  Բարսեֆյանն   եմ:    Ես   սովորում  եմ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրում ,  ես երկրորդ դասարան եմ :

Ես սիրում եմ իմ դպրոցը , որովհետև այնտեղ կա  այգի, մենք ինքներս ենք խնամում ծառերը , ծաղիկները : Մեր դպրոցում չկա զանգ , քանի որ մեր դպրոցում դասաժամը բաժանած չէ և մենք ավելի հանգիստ ենք դաս անում : Այլ դպրոցներում կա դասամիջոց  10 րոպե , որի ժամանակ երեխաները  չեն հասցնում սնվել , իսկ մեր դպրոցում կա ուտելու ժամ , որտեղ մենք հանգիստ ուտում ենք : Մեր դպրոցում սովորում ենք հեծանիվ վարել , լողալ , նկարել , մարմնամարզություն անել :  Ալյ դպրոցներում ճամփորդում են տարին մեկ անգամ , իսկ մեր դպրոցում յուրաքանչյուր ամիս :   Ես իմ  դպրոցը շատ եմ սիրում :     

Սոֆի Առաքելյան        

Ես սեբաստացի եմ։ Մեր դպրոցը տարբերվում է նրանով, որ մեր դպրոցում մենք ունեք ճամփորդություն և ընտրության ժամ, հեծանվավարում ենք և ունենք ծեսերի օրեր, օրինակ՝ թթուդրիկ։

Նաև մենք դաս ենք անում համակարգչով։

Մենք գնում ենք դպրոց երթուղիներով, օրինակ ես գնում եմ 5 համարի երթուղիով։

Նաև մենք հագնում ենք ազատ հագուստ։

                

Рубрика: Uncategorized

Երկարացված օրվա շաբաթական աշխատակարգ. 28.11֊2.12.2022

Երկուշաբթի

13։35֊14։35 ինքնակրթության ժամ

14:40-15:00 ճաշ

15:00-16:00 աշնանային պլեներ բակում

16:00-17:00- դասարանի կարգի բերում և տուն ճանապարհում

Երեքշաբթի

13։35֊14։35֊ինքնակրթության ժամ

14։35-15:00 —ճաշ

15։00֊16։00֊տեխնոլոգիական աշխատանք գունավոր թղթերով

16:00-17:00 դասարանի կարգի բերում և տուն ճանապարհում

Չորեքշաբթի

13:35-15։00 պարուսուցում

15:00-15:30 ճաշ

15:30-16:30 բակային խաղեր

16:30-17:00 դասարանի կարգի բերում և տուն ճանապարհում

Հինգշաբթի

13:35-14:30 սովորող-սովորեցնող. մարզական խաղեր

14:30-15:00 ֊ճաշ

15:00-15:30֊ աշխատանք paint ծրագրով

16:00-16:30 բակային խաղեր

16:30-17:00 դասարանի կարգի բերում և տուն ճանապարհում

Ուրբաթ

13:35-14:30 հեծանվավարություն

14:30-15:00 ճաշ

15:00-16:15 ֊ծափ֊ռիթմիկայի ժամ

16:30-17:00  տուն ճանապարհում

Рубрика: Uncategorized

Ցուցահանդես֊հանգանակություն֊վաճառք

Ամեն տարի կրթահամալիրի տոնի շրջանակում կազմակերպվում է տոնախմբություն` ցուցահանդես֊հանգանակություն֊վաճառք։

Յուրաքանչյուր դասարան ունենում է իր ցուցադրված սեղանը, որի ձևավորմամբ հիմնականում զբաղվում են սովորողները։

Այս տարի մեր ցուցահանդեսին պատրաստվել ենք ավելի վաղ։

Այս տարի մենք ցուցադրելու և վաճառելու ենք մեր խնձորաքաղ նախագծի արդյունքը` խնձորի չիր և խնձորի մուրաբա։ Խնձորի չիրը պատրաստել ենք դասարանում սովորողների հետ միասին, իսկ մուրաբան պատրաստվել է ընտանեկան դպրոցում։

Առաջարկում ենք նաև խառը թթու, որն այնքա՜ն համեղ է ստացվել։

Ունենք նաև գիպսից պատրաստված կախազարդեր։

Շատ հետաքրքիր են ստացվել նաև մեր մոմերը` լցված մանդարինի կեղևի մեջ։

Դե, քաղցրավենիք էլ անպակաս կլինի։

Рубрика: Uncategorized

Դեկտեմբերյան նախագծեր

Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ». ամանորի տոնախմբություններ

Ուսումնական ճամփորդություն. Ամանորյա ներկայացման դիտում

Դասարանական օրացույց֊տոնածառի պատրաստում

Ամանորյա ներկայացման պատրաստում

(խմբագրվում է)

Рубрика: 2022-2023 ուստարի

Սեբաստացու օրեր. ամփոփում

Ընթացքը՝ «Ես սեբաստացի եմ» -ամեն մեկը պատմում է, թե ինչպես է  ընկալում այս արտահայտությունը. ի՞նցից է երևում «սեբաստացի» լինելը, ի՞նչով են տարբերվում սեբաստացի ուսուցիչներն ու սովորողները մյուսներից:

Թթուդրիկի ծես

Պատումներ բանջարեղենների մասին

Խնդրագրքի կազմում

Ծեփամածիկով, գիպսով բանջարեղենների պատրաստում

Ճամփորդություն բուսաբանական այգի

Այցելություն ջերմոց֊լաբորատորիա և գինու դպրոց

Հարիսայի ծես

Рубрика: 2022-2023 ուստարի

Իմ իրավունքներն ու պարտականությունները

Սովորողներըսովորել են , թե ինչ է իրավունքը և ինչ է պարտականությունը: Ծանոթացել են իրենց իրավունքների և պարտականությունների հետ և ներկայացրել են դրանք:

Рубрика: 2022-2023 ուստարի

Աշխատում ենք գիպսով

Երկարացված օրվա սովորողները պատրատում են կախազարդեր և այլ պատկերներ գիպսով: ԿԱտարված աշխատանքը լավ չորանալուց հետո ներկում են գուաշով՝ պատրաստվելու ցուցահանդես-վաճառքին:

Это слайд-шоу требует JavaScript.

Рубрика: 2022-2023 ուստարի, Շաբաթական աշխատակարգ

Շաբաթական աշխատակարգ. 21-25.11.2022

«Սեբաստացու օրեր» ուսումնական նախագիծ

Մայրենի— բացատրական բառարանի գործածում
Մաթեմատիկա— 100-ի սահմանում հաշիվ   ուղիղ և ետ (1-ական, 2-ական, 3-ական, 4-ական),
100-ի սահմանում   գումարում և հանում (կարգային անցումով):


Ես և շրջական—   իմ իրավունքներն ու պարտականություններն ընտանիքում, դպրոցում:
Читать далее «Շաբաթական աշխատակարգ. 21-25.11.2022»