Հեծանվավարություն

Սովորողները սիրում են հեծանվավարության ժամերը: Սիրում են հեծանիվ վարել, օգնել ընկերներին սովորել վարել, նաև մրցել ընկերների հետ: Սովորում ենք հեծանիվ վարել և հաղթահարել արգելքները:

Это слайд-шоу требует JavaScript.

 

Реклама

Ջուր. շնչառություն

Լողի սեմինարի օրն անցնում է նախ լարված, իսկ սեմինարի ավարտին չենք  ցանկանում ջրից դուրս գալ: Մարզիչը՝ սիրելի Անուշ Համբարյանը, սովորեցնում է ճիշտ շնչառություն, ջրում մարմինը կառավարելու կարողություն:

 

Սեբաստացու օրեր.կրթահամալիրյան տոն

Ժամկետը՝  5-14.11.2019

Մասնակիցները՝ երկարացված օրվա սովորողներ

Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ

Խնդիրները 

  • ծանոթանալ կրթահամալիրի ստեղծման պատմությանը
  • այցելել կրթահամալիրյան անկյուններ
  • ծանոթանում ենք մյուս դպրոցների առաջին դասարանի սովորողների հետ
  • կազմակերպել նկարչական պլեներներ
  • պատրաստել տեսաֆիլմեր
  • զարգացնել սովորողների մտածողությունը,խոսքը
  • կազմակերպել թթուդրիկի ծես
  • Միջդպրոցական ճանապարհների մաքրում, բարեկարգում

Անհրաժեշտ նյութեր և պարագաներ՝  նկարչական պարագաներ, ֆոտո/վիդեո տեսանկարահանող սարքեր:

Արդյունքը՝  ձեռք ենք բերում նոր գիտելիքներ, ընկերներ, զարգացնում ենք որոշակի կարողություններ, տեսաֆիլմ:

Շատ օգտակար նախագիծ.ամփոփում

Ահա և մեր նախագծի արդյունքը: Սովորողներն ու ծնողներն արդեն գիտեն  ծաղկի օգտակարության մասին, ունեն սովորողների ձեռքով տնկած ծաղիկներ բնակարաններում: Սովորողներն էլ արդեն ունեն ծաղիկ խնամելու և աճեցնելու որոշակի գիտելիքներ:

Շատ օգտակար նախագիծ

chlorophytum

Նախագիծ

Ընթացքը` 23-27.09.2019

Վայրը` Մխիթար Սեբաստացի կրթահամալիր,Հարավային դպրոց-պարտեզ:

Մասնակիցները`առաջին դասարանի երկարացված օրվա սովորողներ:

Նպատակը` սովորում ենք ծաղիկներ տնկել, խնամել,ծաղիկների մասին օգտակար տեղեկությունների հավաքում, ծաղիկի տարածում :

Անհրաժեշտ նյութեր` միջին չափի թաղարներ, ծաղիկի հող, քլորոֆիտում տեսակի ծաղիկ:

Արդյունքը`ծաղիկներ բնակարաններում և ընկերների, բարեկամների շրջանում , տեսաֆիլմ: