Рубрика: 2022-2023 ուստարի, Շաբաթական աշխատակարգ, Ամառային ճամբար, Աշխատանքային անհատական պլան

Մանկավարժական ամառային ճամբար

Հունիսի 12

9։00-9:20՝ ընդհանուր պարապմունք, պատասխանատու

9:20-12։00՝ պարտեզապուրակային գործունեություն, միջավայրի խնամք, ծառերի ջրումապատում

Читать далее «Մանկավարժական ամառային ճամբար»
Рубрика: 2022-2023 ուստարի

Շաբաթական աշխատակարգ․ 22-26․05․2023

20221003_123034

Մայրենի֊ Վինի-Թուխ, Ալան Ալեքսանդր Միլն․

Մաթեմատիկա֊ Բանավոր հաշիվ մինչև 1000-ը՝ առաջ և ետ

կատարել չափումներ ՝ թզով, ոտքով, ժապավենով, քանոնով, մետրով: 
Գրանցել ու համեմատել չափման արդյունքները:

Читать далее «Շաբաթական աշխատակարգ․ 22-26․05․2023»

Рубрика: 2022-2023 ուստարի, Շաբաթական աշխատակարգ

Շաբաթական աշխատակարգ․15-19․05․2023

20230127_124627

Մայրենի֊ Տեղեկատվական տեքստ․ ավտոմոբիլ

Մաթեմատիկա֊ Բանավոր հաշիվ մինչև 1000-ը՝ առաջ և ետ

Տրված թվանշաններով կազմել երկնիշ, եռանիշ թվեր:

Читать далее «Շաբաթական աշխատակարգ․15-19․05․2023»

Рубрика: 2022-2023 ուստարի

Շաբաթական աշխատակարգ․08-12.05.2023

Մայրենի֊ Տեղեկատվական տեքստ․ ավտոմոբիլ

Մաթեմատիկա֊ Բանավոր հաշիվ մինչև 1000-ը՝ առաջ և ետ

Տրված թվանշաններով կազմել երկնիշ, եռանիշ թվեր:

Եռանիշ թվերը ներկայացնում է կարգային գումարելիների գումարի տեսքով:

Համեմատում է եռանիշ թվերը:

Բլոգուսուցման նախագիծ

Մայիսյան 18-րդ հավաք

Читать далее «Շաբաթական աշխատակարգ․08-12.05.2023»
Рубрика: 2022-2023 ուստարի, 2022-2023 ուստարվա նախագծեր

Ես կարողանում եմ

Նախագծի մասնակիցներ՝ 2.3 դասարանի սովորողներ
Նախագծի տևողությունը՝ մայիս
Նախագծի նպատակը` սովորողին կարողությունների, հմտությունների, ինքնուրույնության ներկայացում

Ընթացք
Սովորողները ներկայացնում են իրենց կարողությունները՝ նշված թեմաների վերաբերյալ փոքրիկ տեսանյութերի, ռադիոնյութերի, պատումների տեսքով։

  • Ես կարողանում եմ խնամել իմ ընտանի կենդանուն:
  • Ես կարողանում եմ խնամել սենյակային /բակի/ բույսերը:
  • Ես կարողանում եմ երգել /ազգային երգեր/:
  • Ես կարողանում եմ պատրաստել:
  • Ես կարողանում եմ նվագել:
  • Ես կարողանում եմ պարել /ազգային պարեր/:
  • Ես կարողանում եմ հեծանիվ վարել /չմուշկ, անվաչմուշկ, ինքնագլոր/:
  • Ես կարողանում եմ մարզվել:
  • Ես կարողանում եմ ստեղծագործել:
  • Ես կարողանում եմ օգտվել Word, Paint, Power point, Canva, outlook ծրագրերից:
  • Ես կարողանում եմ շախմատ խաղալ:
  • Իմ կարդացած հեքիաթները:
  • Ես կարողանում եմ…………./սովորողն ինքն է ընտրում և ներկայացնում իր կարողությունը/

Արդյունքը` դասարանական բլոգում

Рубрика: 2022-2023 ուստարի, Ուսուցչի լաբորատորիա

Դպրոցական յոթ առարկա: Ջոն Թեյլոր Գատո: 1,2,3.4-րդ մասեր

Դպրոցական յոթ առարկա: Ջոն Թեյլոր Գատո

Պարոն Գատոն բարձրաձայնում է մի թեմա , որն արդիական կարելիա է համարել բոլոր ժամանակներում։ Այսօր և միշտ ուսուցիչների մեծ մասը կատարում է այն աշխատանքը, որը պետական դպրոցական համակարգը կարևոր և անհրաժեշտ է համարում, և պարգևների են արժանանում հենց այդ բնագավառում:

Առիթ ունեցել եմ պետական դպրոցում աշխատող ուսուցչին ներկայացնելու մեր կրթահամալիրի կրթական ծրագիրը։ Նրան հետաքրքրեց այդ ամենը, համագործակցեցինք «Հակաբացիլ Կոմիտաս» նախագծով և վերջ։ Նրանք ցանկություն չունեցան հաճախակի դարձնել այդ հանդիպումները, որովհետև «տուժում է դասը»։ Բայց, չէ՞ որ սա էլ է ուսուցման ձև։ Ուրիշ ինչպե՞ս պետք է սովորեր երեխան Կոմիտաս, եթե որ լսելով, երգելով, տարածելով։ Պետական դպրոցում երգը սովորում են միայն երգի դասի ժամին և զանգի ձայնի հետ ավարտվում է երգը։ Այստեղ գալիս են Գատոյի 1-ին և 3-րդ առարկաները՝ անհամակարգություն և անտարբերություն, երբ ուսուցանվող առարկաների միջև չկա կապ և զանգի ձայնով ավարտվում է մի առարկան , և սկսվում է մյուսը։ Կրթահամալիրի առավելություններից մեկն էլ հենց առարկաների միջև պատնեշներ չդնելն է։ Մեր ճամփորդություններից մեկը՝ խնձորի այգի այցելությունը, ավարտվեց խնձորների մասին խնդրագրքի կազմումով։ Սովորողները կշռեցին խնձորները, առանձնացրեցին մուրաբա և չիր պատրաստելու համար խնձորները, հաշվեցին, թե դրանից քանի կգ խնձորն են կերել ։ Ճամփորդության մասին պատմեցին , նկարեցին։ Այստեղ սովորեցին և՛ մաթեմատիկա, և՛ մայրենի և ՛ դարձան մեդիահմուտ։ Այդ ամենը կատարվեց սահուն, առանց սովորողին սթրեսի ենթարկելու։

Գատոյի առաջարկած 2-րդ առարկան՝ տարանջատումը ևս մեզ համար չէ, քանի որ մեր երկարօրյա խումբը, ընտրությամբ խումբը տարատարիք է։ Սովորողը լինում է այնտեղ, որտեղ իրեն է հաճելի, հետաքրքիր, որտեղ նա իսկապես կսովորոի որևէ բան անել։

Ուսուցանվող 4-րդ առարկան՝ զգացմունքային կախվածությունը, մեծ դեր է խաղում երեխայի հուզական ոլորտի վրա։ Երեխան անում է ամեն ինչ վատառողջ լինելու համար, քանի որ ինչ-որ դասի այդքան էլ պատրաստ չէ և ստանալու է ցածր գնահատական, նախատանք։Ժամանակի ընթացքում երեխան կորցնում է հետաքրքրությունը դպրոցի, կրթության նկատմամբ։ Կրթահամալիրում սովորողի վախը լինում է դպրոց չգնալը։ Չէ՞ որ դպրոցում սպասելու են իրեն իր ընկերները, իր հարազատ հավես միջավայրը։

Рубрика: 2022-2023 ուստարի, Շաբաթական աշխատակարգ

Շաբաթական աշխատակարգ․17-21․04․2023

Զատիկ, Սբ․ հարության տոն

Մայրենի֊ Հովհ․ Թումանյան «Մանուկն ու ջուրը», Ղ․ Աղայան « Կենդանիների վեճը»

Մաթեմատիկա֊ Բանավոր հաշիվ մինչև 1000-ը՝ առաջ և ետ

Տրված թվանշաններով կազմել երկնիշ, եռանիշ թվեր:

Читать далее «Շաբաթական աշխատակարգ․17-21․04․2023»