Рубрика: 2021-2022 ուստարի, Ընթերցանություն, Ընթերցարան

Հովհ. Թումանյան

Ուլիկը

Խոր անտառում մի այծ է լինում։ Ունենում է մի գեղեցիկ ուլ։Ուլին ամեն օր թողնում է տանը, ինքը գնում է արոտ անելու։ Արածում է և իրիկունը կուրծքը լիքը տուն է գալիս։ Տուն է գալիս, դուռը զարկում ու մկկում, կանչում.

Читать далее «Հովհ. Թումանյան»
Рубрика: 2021-2022 ուստարի, Ընթերցանություն, Ընթերցարան

Ջանի Ռոդարի

Ջանի Ռոդարիի ստեղծագործությունները

Ո՞վ է հրամայում
Մի օր հարցրի մի աղջկա.
– Ձեր տանն ո՞վ է հրամայում:
Նա  նայեց ինձ, ոչինչ չասաց:
– Դե ինչ, ո՞վ է հրամայում՝ հայրի՞կը, թե՞ մայրիկը:
Նա  նայեց ինձ, ոչինչ չասաց:


– Ի՞նչ ես լռում: Ինչ-որ մեկը, հրամայում է, չէ՞:
Նա էլի զարմացած նայեց ինձ ու ոչինչ չասաց:
– Չգիտե՞ս՝ ինչ է նշանակում հրամայել:
Իհարկե գիտի:
– Չե՞ս հասկանում:
Ինձ է նայում ու ոչինչ չի ասում:
Բարկանա՞մ նրա վրա:
Կարող է՝ խուլ է, չի լսում խեղճը:
Իսկ նա հանկարծ փախչում է ինձնից…
Հետո   կանգնում է,  լեզու հանում և ծիծաղելով  կանչում.
– Ոչ ոք չի հրամայում, որովհետև մենք բոլորս սիրում ենք իրար:

Читать далее «Ջանի Ռոդարի»
Рубрика: 2021-2022 ուստարի, Ընթերցանություն, Ընթերցարան

Դոնալթ Բիսեթ

«Անձրև»

Վտվտիկն ու Կտկտիկը ամպեր էին և  երկնքում էին ապրում: Նրանք ամբողջ օրը իրենց համար էս ու էն կողմ էին թռչում ու ոչ մեկին չէին խանգարում: Արևն էլ իր համար էր շողում, թռչունները երգում էին, երեխաները՝ խաղում:
— Վտվտի՛կ, – ասում է Կտկտիկը,- չիջնե՞նք ներքև և բոլորին մի լավ ջրենք:
— Իջնենք, թե չէ պարապ-սարապ թռչելը ձանձրալի է:
Նրանք իջան և թրջեցին գետինը: Իսկ մարդիկ դժգոհ էին:
— Ի ՞նչ թարս եղանակ է,- փնթփնթում էին նրանք:
— Կարծես դույլերով ջուր թափեն, ա ՜յ քեզ տխուր օր:
-է՜, արի գնանք այստեղից,- հուսահատվում է Կտկտիկը:
Նրանք թռչում – գնում են, և անձրևը կտրվում է: Բոլորը   գոհ էին: Ամեն օր արևը շողում էր,  շոգն էլ՝ օրեցօր ուժեղանում: Երկար ժամանակ  ոչ էլ անձրև էր գալիս: Խոտերը դեղնում և չորանում են, ծաղիկները` թոռոմում: Կովերը մնում են առանց խոտի և կաթ չեն տալիս: Պաղպաղակ պատրաստողը չի կարողանում կաթ գնել, որ պաղպաղակ պատրաստի: Երեխաները լաց են լինում և պաղպաղակ ուզում: Նրանք  հագնում են բաճկոնները, բացում անձրևանոցները և դուրս գալիս փողոց: Ամպերը տեսնում են ու զարմանում.
— Տեսնես ի՞նչ է եղել:
Նրանք իջնում են  ներքև, ու նորից հորդ անձրև է գալիս:
— Ի՜նչ հաճելի անձրև է,- ուրախանում եմ բոլորը:
— Վերջապես, ա ՛յ լավ օր:
Բոլորը  գոհ են` և՛ Վտվտիկն ու Կտկտիկը, և՛ երեխաներն ու մեծերը: 

«Շնորհակալությունը, Ներեցեքը, Խնդրեմը»

Մի անգամ Խնդրեմը և Շնորհակալությունը հանդիպեցին, և ամեն մեկը սկսեց դժգոհել իր բախտից:

— Ոչ մեկը մեզ չի գնահատում և չի հարգում:

Այդ ժամանակ նրանց է միանում Ներեցեքը:

-Ներեցեք, որտեղ է արդարությունը, մյուս բոլոր բառերն հանգիստ ապրում են, իսկ մենք անդադար աշխատում ենք : Մեզ միշտ հիշում են՝ է՛լ շնորհակալություն, է՛լ խնդրեմ, է՛լ ներեցեք,  նույնիսկ չեն թողնում հանգիստ քնենք :

— Շնորհակալություն, բայց արդարություն չկա,- համաձայնեց Շնորհակալությունը,- մեր փողոցում մի կին է ապրում: Նա իր աղջկան միշտ ասում է. «ասա  շնորհակալություն»:

Հաստատ գիտեմ՝ մինչև մեծանալը աղջիկը կմոռանա, թե ինչ է  «շնորհակալությունը»:

— Խնդրեմ,- հոգոց հանեց Խնդրեմը,-  ինձ էլ հանգիստ չեն տալիս, ավտոբուսում , փողոցում միայն լսում ես` փոխանցեք խնդրեմ, մեկ տոմս խնդրեմ: Իհարկե, ես հասկանում եմ, դա քաղաքավարություն է, բայց  ուժերս բոլորովին կորցրել եմ:

Խնդրեմը խոսելով հետ- հետ գնաց, որպեսզի նստի, բայց պատահմամբ կանգնեց Շնորհակալության մեջքին:

— Օ ¯յ, ների՛ր ինձ:

— Ահա ՛, դու  էլ,- բարկացավ Ներեցեքը,- չե՞ս կարող առանց ինձ յոլա գնալ:

— Ների ՛ր, ես պարտավոր էի ներողություն խնդրել:

— Նորի՞ց, չէ պետք է մի բան անել: Եկեք մի շաբաթով գնանք ծով հանգստանալու: Կլողանանք, կխաղանք, և ոչ մի աշխատանք: Թող մի շաբաթ մարդիկ առանց մեզ դիմանան:

Այդպես էլ արեցին: Իսկ երբ վերադարձան, նույնիսկ ուրախացան, լսելով` ինչպես են բոլորը անդադար կրկնում իրենց անունները:

Եվ կարևորը` նրանք արդեն տեղին էին օգտագործում այդ բառերը, երբ ուզում էին ներվել, ասում էին` ներեցեք, երբ ուզում էին շնորհակալություն հայտնել, ասում էին՝ շատ շնորհակալ եմ, իսկ երբ ուզում էին լինել քաղաքավարի, ասում էին` խնդրեմ: Ընկերներն այժմ նույնիսկ գիրք կարդալու ժամանակ ունեին և ամեն տարի մեկ շաբաթով գնում էին ծով` հանգստանալու:

Рубрика: 2021-2022 ուստարի, Ընթերցարան, Թումանյանական օրեր

Բանաստեղծություններ. Թումանյան

Կռունկներ

Կը՜ռ կը՛ռ, կըռկըռան.
Կռունկները հա՛ թռան.
Կռունկների թևի տակ
Եկավ գարուն մեր դռան

Читать далее «Բանաստեղծություններ. Թումանյան»
Рубрика: 2021-2022 ուստարի, Ընթերցարան

Հ.Թումանյան« Ամպն ու սարը»

Ամպը եկավ նստեց սարին,
Նստեց սարի սուր կատարին։
— Լըսի՛, պապի՛, ասավ նրան,
Լավ օրերըդ անցան, կորան.

Խիստ սոսկալի
Ցուրտ է գալի։
Ասավ, գնաց։
Սարը կամաց
Մտավ սիպտակ
Վերմակի տակ։

Рубрика: Ընթերցարան

Աթ. Խնկոյան « Աքաղաղն ու կտուրը »

Մի աքաղաղ                       

Կարմրապեծիկ,                 

Իր ոտքերը                          

Երկար ու ձիգ

Կտրին տալով

Վեր–վեր ձգվեց,               

Ու զարմանքով

Ինչ հարց  տվեց.

-Էս ո՛նց է, որ

Ես զոռ տալիս

Էս կտուրը

Փուլ չի գալիս:

Рубрика: Ընթերցարան

Հովհ. Թումանյան «Ամպն ու սարը »

Ամպը եկավ նստեց սարին,
Նստեց սարի սուր կատարին։
— Լսի՛, պապի՛, ասավ նրան,
Լավ օրերդ անցան, կորան.

Ամպը եկավ նստեց սարին,
Նստեց սարի սուր կատարին։
— Լսի՛, պապի՛, ասավ նրան,
Լավ օրերդ անցան, կորան.