Рубрика: 2022-2023 ուստարի

Ես սեբաստացի եմ

Սովորողները և նրանց ծնողները փոքրիկ պատումով ներկայացնում են իրենց դպրոցի՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալաիրի մասին:

Տիգրան Սարգսյան

   Ես սեբաստացի եմ։ Սեբաստացի լինելը   մեծ պատիվ է, հոգու և մտքի ազատության։

Սեբաստացու սան լինելը  նշանակում է, որ ունես գիտակցություն, բացահայտելու աշխարհը յուրովի։

Սեբաստացին հնարավորություն է  ճանաչել ինքդ քեզ։

Մեզ մոտ  անհնարը դառնում է հնարավոր։

Սեբաստացին իմ երկրորդ տունն է։ Ես սիրում եմ իմ դպրոցը։

Հովիկ Մովսիսյան

Ես սովորում եմ Մխիթար Սեբգաստացի կրթահամալիրում և ես արդեն 2 տարի է ինչ Սեբաստացի եմ։ Մեր դպրոցը տարբերվում է նրանով, որ մենք աշխատում ենք համակարգչով։ Մեր դպրոցում մենք չենք գրում թելադրություն, այլ մենք ինքներս ենք հորինում և ստեղծագործում։  Մենք ամեն ամիս ճամփորդում ենք,բացահայտում նոր վայրեր, հաղթահարում դժվարություններ։ Օրինակ մենք գնացել էինք Կարմիր բլուր, նետով կրակել ենք, ներկել ենք գուաշով։ Հաղթահարել Կարմիր բլուրի բարձրությունը։ Մենք նաև գնացել էինք գինետուն, տեսել ենք ինչպես են դասավորված գինիները։ Ես սիրում եմ իմ դպրոցը, իմ ընկերներին և շատ ուրախ եմ, որ սովորում եմ Սեբաստացի կրթահամալիրում։

ՆԻքոլ Օհանյան

Ես Նիքոլ Օհանյանն եմ, շուտով կլինեմ 8 տարեկան։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հարավային դպրոցի 2-րդ դասարանում: Ես սիրում եմ մեր դպրոցի ավանդույթները, ծիսակարգերը, ճամփորդությունները և երգն ու պարը։ Դպրոցում ինձ սովորեցնում են տարբեր կարևոր առարկաներ։ Ես ամեն օր ուրախությամբ եմ գնում իմ դպրոց։ Շատ   սիրում եմ իմ ուսուցչուհուն՝ ընկեր Նաիրուհուն, նա  շատ  բարի է։ Սիրում եմ նաև խաղալ, նկարել ու դաշնամուր նվագել դպրոցում։ Ես հպ ա րտ  եմ, որ սեբաստացի եմ։

Էլիզաբեթ Բարսեֆյան

Բարև, ես  Էլիզաբեթ  Բարսեֆյանն   եմ:    Ես   սովորում  եմ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրում ,  ես երկրորդ դասարան եմ :

Ես սիրում եմ իմ դպրոցը , որովհետև այնտեղ կա  այգի, մենք ինքներս ենք խնամում ծառերը , ծաղիկները : Մեր դպրոցում չկա զանգ , քանի որ մեր դպրոցում դասաժամը բաժանած չէ և մենք ավելի հանգիստ ենք դաս անում : Այլ դպրոցներում կա դասամիջոց  10 րոպե , որի ժամանակ երեխաները  չեն հասցնում սնվել , իսկ մեր դպրոցում կա ուտելու ժամ , որտեղ մենք հանգիստ ուտում ենք : Մեր դպրոցում սովորում ենք հեծանիվ վարել , լողալ , նկարել , մարմնամարզություն անել :  Ալյ դպրոցներում ճամփորդում են տարին մեկ անգամ , իսկ մեր դպրոցում յուրաքանչյուր ամիս :   Ես իմ  դպրոցը շատ եմ սիրում :     

Սոֆի Առաքելյան        

Ես սեբաստացի եմ։ Մեր դպրոցը տարբերվում է նրանով, որ մեր դպրոցում մենք ունեք ճամփորդություն և ընտրության ժամ, հեծանվավարում ենք և ունենք ծեսերի օրեր, օրինակ՝ թթուդրիկ։

Նաև մենք դաս ենք անում համակարգչով։

Մենք գնում ենք դպրոց երթուղիներով, օրինակ ես գնում եմ 5 համարի երթուղիով։

Նաև մենք հագնում ենք ազատ հագուստ։