Рубрика: 2022-2023 ուստարի, Շաբաթական աշխատակարգ

Շաբաթական աշխատակարգ․ 30․01-03․02․2023

Թումանյանական օրեր

Երկուշաբթի

08:45-09:00՝ Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր

09:00-09:20`  Առավոտյան ընդհանուր պարապմունք

Читать далее «Շաբաթական աշխատակարգ․ 30․01-03․02․2023»
Рубрика: Uncategorized

Բարեկենդանի ծես

Նախագիծ

Նպատակը՝  պահպանել և տարածել ազգային ավանդույթները

Խնդիրներ՝ ազգային երգերի ուսուցում

ծիսական խաղերի ուսուցում

կատակ խաղ-պարերի կատարում

Ընթացքը՝  կծանոթանանք ազգային տոնին, կուսումնասիրենք խաղերը, երգերն ու պարերգերը, կսովորենք։

Рубрика: 2022-2023 ուստարվա նախագծեր, Թումանյանական օրեր

Թումանյանական օրեր

Նախագիծ

Տևողությունը՝ փետրվար

Նպատակը՝
• թումանյանական ստեղծագործությունների յուրացում,
• բառապաշարի հարստացում, թումանյանական ընթերցարանների, ֆիլմերի ստեղծում,
• գրական ճաշակի ձևավորում ու զարգացում,
• ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի զարգացում,
• մեդիափաթեթների ստեղծում

Խնդիրներ՝
Ծանոթացում Թումանյանի ստեղծագործություններին բեմադրությամբ, դերային ընթերցանությամբ, ստեղծագործելու միջոցով, մեդիահմտությունների կիրառությամբ:

 Ընթացքը՝ 

սովորողները կծանոթանան Թումանյանի հեքիաթներից մի քանիսին՝ « Անմբան Հուռին », « Կացին ախպեր», « Սուտլիկ որսկանը», «Կիկոսի մահը», «Չարի վերջը», « Ոսկու կարասը» , կսեղծեն հերոսների դիմանկարները, կունենանք ընտանեկան ընթերցումների փաթեթ, աուդիոհեքիաթներ, կսեղծենք հեքիաթների շիլաշփոթ։ Փետրվարի 19-ին՝ ԷԹումանյանի ծննդյան օրը, իրար կնվիրենք գրքեր։

Արդյունքը՝ 

Рубрика: 2022-2023 ուստարի, Հաշվետվություն

Ուսումնական երկրորդ շրջանի ամփոփում

Շաբաթական աշխատակարգ՝ 9-13․01․2023

Շաբաթական աշխատակարգ․ 16-20․01․2023

Շաբաթական աշխատակարգ. 23-27.01.2023

Ազգագրական ստուգատես 2023

Բնագիտատեխնիկական ստուգատես 2023

Հանրակրթական դիջիթեք 2023

Մաթեմատիկական սեմինար

Մաթեմատիկայի դեկտեմբերյան ֆլեշմոբ

Այցելություն բնության թանգարան

Հարթակում ծնողն է․ տիկնիկագործություն

Հարթակում ծնողն է․ պատրաստում ենք ժենգյալով հաց․ հեքիաթներ արցախյան բարբառով

Սովորում ենք Power Point ծրագիրը

Բարեմաղթանքներ, առած-ասացվածքներ

Рубрика: 2022-2023 ուստարի, 2022-2023 ուստարվա նախագծեր, Ստուգատեսեր, Uncategorized

Հարթակում ծնողն է․ տիկնիկագործություն

325084574_5960789723982563_5583893496744418753_n

Վարպետության դաս՝

պատրաստում ենք տիկնիկներ թելերով, փայտե հուլունքներով։ Պարապմունքը կվարի Հարավային դպրոցի 2․3 դասարանի սովորող Սոֆի առաքելյանի մայրիկը՝ Տաթև Հովհաննիսյանը։

Հանդիպման օրը, ժամը՝

հունվարի 24, ժ․ 11։00

Վայրը՝

Հարավային դպրոց-պարտեզ

Նախագծի նպատակը՝

սովորողները ծանոթանում են տիկնիկագործության արվեստին, իրենց ձեռքով պատրաստում իրենց տիկնիկը։ Գործին տիրապետելուց հետո կսովորեցնեն նաև մյուս դասարանի սովորողներին։

Խնդիրները՝

կարողանալ հավասար կտրել թելերը, անցկացնել հուլունքի մեջ, կարողանալ օգնել ընկերներին աշխատանքը կատարելիս

Արդյունքը՝ տեսանյութով