Рубрика: 2022-2023 ուստարի, Ստուգատեսեր

Բարեմաղթանքներ, առած-ասացվածքներ

Ազգագրության ստուգատեսի շրջանակում ճամբարականները ծանոթացան ազգային առած-ասացվածքների, բարեմաղթանքների, օրհնանքների և անեծքների հետ։ Աշխատանքը կատարելիս

ճամբարականները ևս մեկ անգամ ամրապնդեցին Google հարթակում որոնման դաշտի հետ աշխատելու, word -ի նոր էջ բացելու, գրածը պատճենել (copy) և տեղափոխելու այլ էջ(paste)` ավելի հեշտ եղանակով, իրենց կարողությունը։ աշխատանքը ներկայացնում ենք ստորև․

Էրոս Պողոսյան

Ասացվածքներ աշխատանքի մասին

Աշխատասիրությունը սովորում ենք 3 տարում ,ծուլությունը՝ 3 օրում։

Աշխատելիս հիվանդ է, ուտելիս առողջ։

Աշխատող մարդը միշտ փող կունենա։

Աշխատանքը լեռներ կհավասարեցնի։

Աշխատող խոփը չի ժանգոտի։

Աշխատանքը մայրն է ամեն բարիքի,իսկ ծուլությունը՝ չարիքի։

Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն։

Աշխատանքը գայլ չէ, անտառ չի փախչի։

Ով աշխատի, նա կուտի։

Երկաթը տաք-տաք են ծեծում։

Գյուղ կանգնի, գերան կկոտրի։

Ծառը կոտրելը՜ վայրկյան է,աճեցնելը՝ ՜ տարիներ:

Մարիամ Զախարյան

Օրհնանքներ

Կյանքդ ջրի նման երկար լինի։

Չոլը գնաս կանաչ դառնաս։

Յոթ որդով սեղան նստես։

Տաշտներդ լի հաց լինի, դռներդ միշտ բաց լինի։

Աստված սրտիդ համեմատ թող քեզ տա։

Ձեռներդ մեջքիդ դրած պապիկ դառնաս։

Աստծո աջը գլխիցդ անպակաս։

Վահան Մելիք-Շահնազարյան

դարձվածքներ

Ազնիվ խ ո ս ք — Ասածի ճշմարտությունը հաստատող երդում: Աթոռ առաջարկել — (մեկին) Հրավիրել նստելու: Պաշտոն առաջարկել: Աթոռ խլել (կամ գրավել) — Մեկի պաշտոնը խլել, պաշտոնին տիրանալ: Աթոռից պոկ չգալ — Զբաղեցրած պաշտոնից կառչել: Ալանի-ալանի խոսել — Անհամ խոսել, չարախոսել: Ալբիոնի զավա կ — Անգլիացի: Ալուկուլ անել ■ Ստացածը հետ չտալ յուրացնել: Ախ անել — Ափսոսալ: Մի բանի կարիքը ունենալ: Ախ անելու ժամանակ չունենալ — Խիստ զբաղված լինել: Ախորժակը գրգռել (սրել) — Ուտելու (խմելու) ցանկություն առաջացնել: Ախորժակը կապվել — Ուտելու ցանկություն չունենալ: Ախորժակը ուտելիս է բացվում — Մի բանի տիրելով ավելին են ձգտում ունենալ: Ախորժակը փչանալ — հնչ-որ պատճառով (տհաճ) չկարողանալ ուտել: Ախորժակին քա ցա խ — Զուր ակնկալություն: Ախորժակ պահել ■ Հագենալու չափ չուտել սպասելով համեղ ուտելիքի: Մի լավ բանի ակնկալիք ունենալ: Ախպերն ախպորը չի տա — Թանկարժեք’ ընտիր բան, որ ամենահարա- զատին չի կարելի տալ զիջել: Ախպեր տղերք — Մոտիկ մտերիմ ընկերներ: Ախ ու վա խ անել — Հոգոց հանել: Ախ քաշել — Ցավից վշտից հառաչել: Ականջ անել — Լսել, ունկնդրել, անսալ: Ականջ դնել — Լսել: Գաղտնաբար լսել ուրիշի ասածը: Հաշվի առնել, հետևել: Ականջը կանչի — Որևէ առիթով մեկին հիշել: Ականջը կտրել • Տղա նշանել, նշան դնել: Ականջը բամբակ կոխել — Չլսելու տալ, խուլ ձևանալ: Ականջը գցել — Իմաց տալ, տեղեկացնել, հայտնել

Ալեքսանդր Գրիգորյան

արցախյան բարբառով ասացվածքներ

Մհասուր օտելը հավաս ա, վեռը քորելը պըտըհաս: – Մասուր ուտելը հաճելի է, հետույքը քորելը` պատուհաս:

Ճղուպուրը պատան տաս նըստա չի կենալ: – Ընկույզը պատին տաս` կպած չի մնա:

Մտքումտ վըեր տեղ ինի, սարեր շոռ կտաս: – Մտքիդ որ լինի` սարեր կշրջես:

Կծեգը վըեր ետա տամ, էլ փռնվում չի: – Կծիկը որ քանդեմ` էլ չի հավաքվի:

Հմաշկուտ կնեգյը տղա չի պիրում: – Ամաչկոտ կինը տղա չի բերում:

Ճոխտ հավս թառեն, ճոխտ ծուն վեռեն: – Զույգ հավս` թառին, զույգ հավկիթը` հետևներին:

Ճեղնը կտրած տեղը վըեր կընգնե: – Ճյուղը կտրած տեղից վայր կնկնի:

Յա տոնս, յա կտորս: – Կամ տունս, կամ` տանիքս:

Հարամ հաց օտողը էրկան ապրել չի: – Պիղծ հաց ուտողը երկար չի ապրում:

Համ վնաս, համ տնազ: – Միևնույն ժամանակ և վնաս, և` ծաղրանք:

Կրակն ու քյուլաշը մին տեղ պահել չըն: – Կրակն ու անասնակեր չոր խոտը մի տեղ չեն պահում:

Կյարմուր խնձորին քարավ կտան: – Կարմիր խնձորին (աչքի ընկնողին) քարով կխփեն:

Կաղնուն տակը վըեր քանդիս, կաղենը շտղա՞ կըինի: – Կաղնու տակը որ քանդես, կաղին որտեղի՞ց էլ կլինի:

Նարեկ Մարգարյան

արցախյան բարբառով օրհնանքներ

Աստուծ պահէ խոխերքըտ-Աստված պահի երեխաներիդ

Աստուծ պահէ տոփտ-ծոպտ-Աստված պահի ազգ ու ծուպդ՝Վնըտ քարեն տեմ չոնիս-Ոտքդ քարին չդիպչի

 Ծիլիս-ծաղկիս-Ծլես-ծաղկես, բարգավաճես։

Սաղ ըշխարքես լյավը քեզ տա-Ամբողջ աշխարհի լավը քեզ տա։

Պարավ քինիս, պարավ կյաս-Բարով գնաս, բարով գաս ։

Ստոլտ միշտ լիգինը ինի-Սեղանդ միշտ առատ /լիքը/ լինի։

 Շեն կենաս-Շեն /կանգուն/ մնաս։

 Անունավըտ միշտ ուրթումնըմ օտին-Անունովդ միշտ երդվեն։

Մի պերցի ծիրքնաք-Մի բարձի ծերանաք։

Оставьте комментарий