Рубрика: 2022-2023 ուստարի, Վերապատրաստում

Բնագիտությունը՝ սովորողի նախասիրությունների զարգացման բաց ակումբի գործունեություն. հետազոտական աշխատանք

Հետազոտական աշխատանք

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ  ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

«Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները» բաժին

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Թեմա՝ Բնագիտությունը՝ սովորողի նախասիրությունների զարգացման բաց ակումբի գործունեություն

Կատարող՝  Նաիրուհի Համբաձումյան

Դասավանդած առարկան՝ «Իմացումի հրճվանք»  դասվար

Խորհրդատու՝ Շուշան Ալեքսանյան

Բովանդակություն

 

Ներածություն……………………………………………………………………………………3

Հեղինակային բնագիտությունը «Մխիթար Սխեբաստացի» կրթահամալիրում………..4

Ջերմոցը՝ բնագիտական  լաբորատորիա………………………………………………..11

Բնագիտությունը՝ ճամբարների, ճամփորդական նախագծերի բաղկացուցիչ………13

 

Բնագիտությունը՝ սովորողի նախասիրությունների զարգացման բաց ակումբի գործունեություն……………………………………………………………………………..…14

 

Ամփոփում………………………………………………………………………..…………..17

Ներածություն

 

Բնագիտությունը ուսումնասիրում է բուսական ու կենդանական աշխարհը, նրա երևույթները, մարդկանց :

Ուսումնասիրելով « Բնագիտություն » առարկան՝ սովորողը պատկերացում է կազմում բնության զանազան երևույթների և դրանց առաջացման պտճառների մասին: Կարևոր տեղեկություններ է ստանում տիեզերքի, երկրի կառուցվածքի, բուսական և կենդանական աշխարհների, մթնոլորտի, ջրոլորտի, և այլնի վերաբերյալ:

Այս հետազոտական աշխատանքում կգտնեք շատ օգտակար նյութեր բնագիտություն առարկայի հետ կապված: Այստեղ ամփոփված են հեղինակային ծրագրեր, որոնք կազմել են կրթահամալիրի ուսուցիչները: Հետազոտական աշխատանքն իր մեջ ներառում է կրթահամալիրի ջերմոց-լաբրատորիայի,գինու դպրոցի, ագարակի, կրթական բնագիտական ճամփորդությունների, ճամբարների մասին տեղեկություն:

«Ես և շրջակա աշխարհը» առարկայի նպատակն է սովորողի մեջ ձևավորել պատասխանատու և գիտակից վարքագիծ, շրջապատի նկատմամբ ուշադիր լինելու, հետազոտելու, խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունները, նպաստել հաղորդակցվելու, համագործակցելու, շրջապատող մարկանց նկատմամբ հարգալից լինելու կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը:

 

Հեղինակային բնագիտությունը «Մխիթար Սխեբաստացի» կրթահամալիրում [1]

Բնագիտության ուսուցումը կազմակերպվում է բնագիտական, բնապահպանական, բույսերի և կենդանիների խնամքի  նախագծերի ձևով, ուսումնական ագարակում, լաբորատոր պայմաններում, փորձի հիման վրա:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում բնագիտություն դասընթացը դասավանդվում է հիմքում ունենալով՝

-հեղինակ ուսուցչի մշակած ծրագիրը

-սովորողի անհատական պլանը

-կրթահամալիրի ուսումնական օրացույցը

-կրթահամալիրային ստուգատեսները, ճամբարները, ամենամյա բնատեխնիկական ստուգատեսը, Էկոտուրը, Շրջակա միջավայրի պահպանման օրը, Երկրի օրը

 

 «Բնագիտություն» առարկայի ուսուցման նպատակը.

  • 4-5-րդ դասարաններում բնության մեջ մարմինների և երևույթների վերաբերյալ պարզագույն (հիմնականում զգայական մակարդակի), բայց համակարգված գիտելիքների ստացումն է, նոր կարողությունների և հմտությունների զարգացումը:
  • Պարտիզպան-սովորողի ձևավորում:
  • Կենդանասեր-բուսաբան-բուսասեր սովորողի ձևավորում:
  • Բնապահպան սովորողի ձևավորում (ջրի, էներգիայի խնայում տանը և դպրոցում, պոլիէթիլենային տոպրակների բացառում՝ օգտագործում ենք բազմամյա կտորից տոպրակներ)
  • Բնության մեջ արագ կողմնորոշվելու հմտությունների ձևավորում (հորիզոնի կողմեր՝ կողմնացույցով և առանց կողմնացույցի):

Այս դասընթացն առավել կարևոր է որպես նախապատրաստություն բնագիտության մեթոդի հետ ծանոթացման և միջին ու ավագ դպրոցներում բնագիտական առարկաների ինքնուրույն ուսումնասիրության համար: Բնագիտական փորձերի միջոցով սովորողը կենտրոնացնում է իր ուշադրությունը այս կամ այն երևույթի վրա, ձևավորում հարցեր տալու սովորություն, բնության և բնական երևույթների նկատմամբ ուշադրություն, փորձարարական և բնապահպանական աշխատանքի նախնական հմտություններ, պարտիզպանական և երկրագործական աշխատանքներ։ Բնագիտական աշխատանքի արդյունքում զարգանում են սովորողի ուսումնական ընդհանուր կարողությունները, հմտությունները՝ տրամաբանություն, հետևողականություն, զարգանում է նրա աշխատասիրությունը, համառությունը, հետևողականությունը, ինքնուրույնությունը, վերլուծելու, համագործակցային ունակությունները, ինքնուրույն «հայտնագործություններ»  կատարելու ձգտումը: Փորձերը կատարվում են լաբորատոր սարքերով, անհրաժեշտության դեպքում ինքնուրույն սարքեր են պատրաստվում, սովորողի ընտանեկան դպրոցի լաբորատորիայի ստեղծում։
Սովորողը ըստ իր ընդունակությունների զարգացնում է իր կարողությունները և հմտությունները:
Սովորողը ծանոթանում է նաև բնապահպանական խնդիրների, շրջակա միջավայրի պահպանման անհրաժեշտության, մարդ-բնություն փոխհարաբերության, էներգիայի և ռեսուրսների խնայողաբար օգտագործմանը:

Տարրական դպրոցի 2-4-րդ դասարաններում «Ես և շրջակա աշխար¬հը» առարկայի նպատակն է[4]

 . սովորողներին ծանոթացնել իրենց շրջապատող աշխարհին, այնտեղ կատարվող բնական-հասարակական երևույթներին ու օբյեկտներին, մարդկային հարաբերություններին,
• սովորեցնել ճանաչել սեփական օրգանիզմը, ծանոթացնել օրգանիզմի խնամքի և հիգիենայի հիմնական կանոններին,
• սովորեցնել արդյունավետ հաղորդակցվել և համագործակցել ուրիշ մարդկանց հետ, նրանց մոտ ձևավորել իրենց և շրջակա աշխարհը ճանաչելու հմտություններ,
• նպաստել սեփական արժանապատվության զգացումի, հանդուրժո-ղականության, շրջապատի մարդկանց նկատմամբ բարյացակամ վերաբեր-մունքի ձևավորմանը,
• օգ¬նել դառնալու աշակերտական կո¬լեկ¬տիվի լիիրավ անդամ, ձևա¬վորել և զար¬գացնել ինքնուրույն որո¬շում¬ներ կա¬յացնելու, սեփական արարք¬նե¬րը վերա¬հսկե¬լու, դրանց համար պատասխա¬նա¬տու լինելու գի¬տակցություն
• նպաստել աշակերտ¬ների ինքնադրսևորման ու ինքնար¬տա¬հայտման հմտու¬թյունների ձևավորմանը,
• ձևավորել առողջ ապրելակերպին նպաստող վարքագիծ, բնության հանդեպ հոգատար վերաբերմունքի անհրաժեշտության գիտակցում,
• նպաստել սեփական երկրի պատմամշակութային արժեքների ժառանգորդը լինելու գիտակցմանը:
2-րդ դասարան

Ով եմ ես: Իմ նախասիրությունները, նպատակները, սովորությունները:
Իմ փոքր և մեծ ընտանիքը: Դերերը և հարաբերությունները ընտանիքում: Իրավունքներ ու պարտականություններ, համակեցության կանոններ:
Մեր դասարանը: Բարեկիրթ հաղորդակցություն: Հարաբերությունները դպրոցում: Իրավունքներն ու պարտականությունները դպրոցում:
Որտեղ եմ ապրում, իմ հարևանները: Իմ փողոցը, թաղը: Դերերը համայնքում:
Իմ քաղաքը, գյուղը: Հոգատար վերաբերմունք շրջապատի նկատմամբ:
Անկենդան և կենդանի բնություն, դրանց կապը: Շրջապատում հանդիպող բույսերը և կենդանիները: Պահպանության կարիք ունեցող բույսեր և կենդանիներ: Բույսերը և մարդը: Կենդանիները և մարդը: Բնության բարեկամները: Առողջ միջավայր: Սեզոնային փոփոխությունները բնության մեջ:
Սնունդ, մարզանք, հիգիենա: Վտանգավոր սովորություններ: Ինչպես խուսափել վարակնե¬րից: Անվտանգությունը տանը և դրսում: Երթևեկության կանոններ:

3-րդ դասարան

Ընկերական հարաբերություններ: Իմ իրավունքները և պարտականությունները: Տղաների և աղջիկների փոխհարաբերությունը: Արարք և հետևանք Վարքի կանոններ: Իմ շրջապատի մարդիկ, մարդկանց դերերը:
Աշխատանք և ժամանց: Օրվա ռեժիմ: Որոշումներ կայացնել, խնդիրներ լուծել, կոնֆլիկտներ: Նախասիրություններ, նպատակներ:
Աստղեր, Արեգակ, Լուսին, Երկիր:
Բնությունը տարվա տարբեր եղանակներին: Բույսերն ու կենդանիները տարվա տարբեր եղանակներին: Մարդու արձագանքը եղանակների փոփոխություններին:
Մարդու մարմնի կառուցվածքը, օրգանների համակարգեր: Զգայարաններ: Մաշկ. մեր օրգանիզմի պաշտպանությունը: Հիվանդությունների կանխարգելում: Առողջ և ռացիոնալ սնունդ: Մաքուր կենցաղ, կեցվածք, կոփում: Օգտակար և վնասակար սովորություններ:
Վտանգները մեր շրջապատում: Ծայրահեղ իրավիճակներ: Պաշտպանությունը բնական աղետների ժամանակ:

4-5-րդ դասարանն ավարտող սովորողը պետք է կարողանա

Դիտել և նկարագրել երևույթը , երևույթի վերաբերյալ կատարել հարցադրումներ երևույթների դիտումների արդյունքների բացատրության համար ինքնուրույն հիպոթեզներ առաջադրել հիմնական ֆիզիկական մեծությունները (երկարություն, մակերես, զանգված, ժամանակ, ջերմաստիճան և այլն) չափել, իմանալ դրանց չափման միավորները և նրանց միջև եղած կապերը
փորձի արդյունքներն իր գիտելիքների և կարողությունների սահմանում
ներկայացնել պատկերացում կազմի ֆիզիկական քարտեզի և հատակագծի մասին (անցնելիք ուղու քարտեզագրում, դասարանի, բակի, թաղամասի, տուն-դպրոց հատակագծի կազմում)
փորձեր կատարելու պարզագույն հմտություններ
փորձերից համապատասխան եզրակացություններ անելու հմտություններ
Տարին 3-4 նախագիծ ներկայացնի՝ անհատական կամ խմբային

Ինքնուրույն խնամի իր բույսն ու կենդանին

Ուսումնական միջավայր.
Քանի որ բնագիտություն առարկայի ուսումնասիրման մի մասն են կազմում լաբորատոր փորձերն անհրաժեշտ է.
• կահավորված լաբորատորիա, որտեղ սովորողները կկարողանան
ինքնուրույն փորձեր կատարել,
• թվային ֆոտոխցիկ,
• տեսախցիկ,
• էլեկտրոնային ռեսուրս
• բնագիտական և գիտահանրամատչելի գրականություն, բնագիտական -ընթերցարան
Ուսումնական միջավայր է ջերմոց-լաբորատորիան, կրթահամալիրի կայքը և ենթակայքերը, բակը, բնությունը, աստղացուցարանը, ասղադիտարանը, ուսումնական ագարակը:

Թեմաները ըստ չափորոշիչների
Թեման ուսումնասիրում ենք նախագծի տեսքով, որն էլ ավելի է թույլ տալիս ընդլայնելու սովորողների մտահորիզոնը, ստեղծագործելու ունակությունը, ինչպես նաև ավելի լայն շերտերով ուսումնասիրել տվյալ թեմաները: Բացի ներքոհիշյալ նախագծային թեմաներից կարող են լինել նախագծեր, որոնք կառաջարկվեն սովորողների կողմից, հաշվի առնելով նրանց հետաքրքրությունը և մեր հեղինակային մանկավարժության մոբիլ լինելը։
Դրանք կարելի է նախատեսել կիսամյակում՝ 1-2 նախագիծ:

Բնագիտության առարկայի կարևոր բաղադրիչ է պարտիզպան-սովորողի ձևավորումը: Բնագիտության դասաժամի ընթացքում 5-6 սովորող պարտիզպանական գործունեությամբ է զբաղվում, որն էլ գրանցվում է էլ.մատյանի  պարտիզպան բաժնում:

Սովորողի ուսումնական գործունեության ձևերը. դրանց հիմնական
բովանդակությունը, կազմակերպումը

Ծրագիրը հիմնվում է դիտարկումների, փորձերի, հետազոտությունների, ինքնուրույն ուսումնասիրությունների, եզրահանգումների, նոր խնդիրների առաջադրման վրա, պարբերաբար այց ուսումնական ագարակ, համատեղ նախագծեր, շուրջտարյա պարտիզպանական աշխատանքներ, մասնակցությունը ամենամսյա բնագիտական ֆլեշմոբների և էկոտուրին: Սովորողը ուսուցչի օգնությամբ կամ առանց նրա, յուրացնում է տեսական նյութերը՝ օգտագործելով ՏՀՏ միջոցներ, կատարում է փորձեր, գործնական աշխատանքներ, որոնք ձևակերպում է էլեկտրոնային եղանակով, մասնակցում է ուսումնական ճամփորդություններին: Առարկան ավելի բովանդակալից դարձնելու նպատակով ուսումնառությունը ուղեկցվում է համապատասխան թեմաների կինոդիտումներով, աստղադիտակով դիտումներով, աստղացուցարան, թանգարաններ և ցուցահանդեսներ այցելելություններով, հայրենագիտական- բնագիտական ճամփորդություններով:

 

Տեսական բնույթի նյութերի ուղղությունները

Տեսական բնույթի նյութերը ուղղված են հեղինակային կրթական ծրագրում գործող կարերի, հեղինակային ծրագրերի, հանրակրթական պետական չափորշչի, հեղինակային կրթական ծրագրով ստեղծված կրթական ծրագրերի , ուսւոմնական նյութերի, ուսումնական նախագծերի ներկայացմանը, գործնական բնույթի աշխատանքների կազմակերպմանը:

Գործնական բնույթի  ունեցող աշխատանքների ուղղությունները

  1. Հոդվածներ ՝ հեղինակային կրթական ծրագրի հեղինակների և այլոց փորձից. Ուսումնական  բլոգում դրանց գրավոր քննարկում- վերլուծությունները
  2. Ուսումնական ծրագրի ուսումնասիրություն . Ուսումնական ծրագրի կազմում
  3. Ուսումնական նյութերի ուսումնասիրություն. Ուսումնական նյութրի ստեղծում
  4. Ուսումնական նախագծերի ուսումնասիրություն. Ուսումնական նախագծերի կազմում
  5. Առարկայական ֆլեշմոբի ուսումնասիրություն: Առարկայական ֆլեշմոբի կազմում
  6. Ուսումնական ճամբարային նախագծերի կազմում
  7. Առաջարկված նախագծերի ուսումնասիրություն
  8. Համապատասխանեցնել ուսուցանողի և սովորողի բլոգները՝համապատասխան բլոգներին ներկայացվող պահանջներին
  9. Առարկայական նախագծերի ուսումնասիրություն
  10. Ուսումնասիրել հատուկ կարիքով սովորողի հետ աշխատանքի այլոց փորձը, ներկայացնել իրենցը
  11. Հեղինակային հրթական ծրագրի գնահատման փորձի ուսումնասիրություն,սեփական փորձի ներկայացում

5.Գնահատումը
Սովորողները գնահատվում են բլոգում հրապարակած իրենք բնագիտական նախագծային աշխատանքների, հետազոտությունների հիման վրա, ինչպես նաև հաշվի է առնվում պարտիզպանական գործունեությունը, ամենամսյա բնագիտական ֆլեշմոբի մասնակցությունը, խրախուսվում է սովորողի մասնակցությունը ամենամյա բնագիտատեխնիկական ստուգատեսին և էկոտուրին, հայրենագիտական-բնապահպանական արշավներին և ճամբարներին:

Սովորողը պետք է ունենա անհատական ուսումնական բլոգ համապատասխան առարկայական բաժիններով, որի միջոցով էլ ամփոփում ենք կիսամյակը, տարին:

Գնահատումը կատարվում է սովորողի գործունեության հրապարակված արդյունքներով (ուսումնական բլոգ, ցուցադրություն, համերգ, ֆլեշմոբերի, ծեսերի-տոների, ստուգատեսների, ճամբարների, ճամփորդությունների մասնակցություն)։

Ջերմոցը՝ բնագիտական  լաբորատորիա [2]

 Յուրատեսակ ուսումնական տարածք  կարելի է համարել նաև Քոլեջի ջերմոց-լաբորատորիան, որն արդեն երկար տարիներ մատակարարում է կրթահամալիրի դպրոցներին բույսերով, սերմերով, կտրոններով՝ կանաչ տարածքները վերականգնելու և ընդլայնելու համար: Ջերմոցում կատարվում են մի շարք հետազոտական աշխատանքներ: Կարևոր կարելի է համարել  իմբիրի աճեցման հաջողված փորձը, որին ևս զարգացման գործընթաց է սպասվում: Թվարկեմ այլ էկզոտիկ բույսերի տեսակներ, որոնք արդեն ծլել են և բույսեր, որոնք բավականին մեծացել են՝  ավոկադո, մուշմուլա,անոնա, չարչարածաղիկ, պապայա, հնդկական նուռ…Անուններ, որոնք հիշեցնում են արևադարձային երկրները: Ջերմոց-բուծարանից բույսեր բաժանվել են ոչ միայն կրթահամալիրի դպրոցներ, այլև հյուրերին, սովորողներին, մեծերին ու փոքրերին:

Տնկարան ստեղծելը մեզ տվել է մի շարք հնարավորություններ տարատարիք մարդկանց՝ նախակրթարանային հասակից մինչև ավագ սերունդ ներառվել պարտեզապուրակային աշխատանքներին և ձեռք բերել բույսերի բազմացման, պահպանման և խնամքի կարողություններ ու հմտություններ:

Ջերմոցում աշխատելը սովորողների համար միշտ էլ գրավիչ է, ամեն աշխատանք անում են սիրով ու հավեսով, երևի հենց դա է այն բանի գրավականը, որ մեր ջերմոցից ստացված բերքն ու բարիքը ամենահամեղն է գոնե մեզ համար։

Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում նույնպես, լայն տարածում է գտել ջերմոց-ջերմատների կիրառումը: Ելնելով այս ամենից՝ միտք հղացավ մեր կրթական միջավայրում նույնպես ունենալ ջերմոց-ջերմատուն

Կրթահամալիրի մի քանի օղակներում արդեն  ունենք ջերմոց- լաբորատորիաներ:  Ջերմոց- լաբորատորիաները ստեղծվում են հենց սովորող-ուսուցչի ձեռքերով: [ 5]Այս նախագծի գլխավոր նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ սովորողները կկարողանան գործնական աշխատանքներ իրականացնել ամբողջ տարին, կտեսնեն սերմից մինչև բերք ընթացքը, ինչպես նաև լույսի և ջերմության ազդեցությունը բույսի վրա, կհամտեսեն իրենց իսկ ձեռքերով ստացած բանջարաբոստանային կուլտուրաների բերքը, որի ընթացքում կծանոթանան.

  • հողի կազմությանը, պարարտացման եղանակներին, հողում հանդիպող մակաբույծներին՝ իրենց դրական և բացասական ազդեցություններով և այլն
  • դաշտային և ջերմոցային բույսերի տարբերությանը
  • սերմի կառուցվածքին
  • բույսի կառուցվածքին
  • ծաղկի կառուցվածքին, փոշոտման եղանակներին
  • ծաղկից պտուղ առաջացման ընթացքին
  • ջրելու կաթիլային եղանակներին
  • բույսերի համատեղելիությանը
  • սածիլի ստացման և տեղափոխման տեխնիկային

Ջերմոցի ստեղծման ընթացքում սովորողների հետ ուսումնասիրվել են ներկայիս ջերմոց-ջերմատների կառուցվածքը, ծանոթացե են նոր տեխնոլոգիաներին, այցելել ջերմոց-ջերմատներ, մանրամասն ուսումնասիրել այն բույսերը, որոնք պետք է տեղ գտնեն ջերմոցում և բազմաթիվ այլ հարցեր, որոնք ուսումնասիրման ընթացքում կծագեն : Այդ հարցում  օգնում է  համացանցը, անձնական փորձը, այն ճամփորդությունները դեպի գործող ջերմոցներ, որոնք պարբերաբար իրականացվում են:

Մեր բնագետներից Շուշան Ալեքսանյանի բլոգում ներկայացված են Արևմտյան դպրոց-պարտեզի ջերմոց- ջերմատան ստեղծման աշխատանքները: Ներկայացված են մինչ այսօր կատարված և ընթացիկ աշխատանքները: Այս էջը կարող է օգտակար  և օգնական լինել նրանց համար, ովքեր աշխատում են ջորմոցում կամ միտք ունեն ունենալ իրենց սեփական ջերմոցը:

Բնագիտությունը՝ ճամբարների, ճամփորդական նախագծերի բաղկացուցիչ

 

Կրթահամալիրում յուրաքանչյուր ոք ճամփորդող է: Ճամփորդում են 5 տարեկան խմբից սկսած բոլոր խմբերը: Յուրաքանչյուր ճամփորդ նաև բնագետ-հայրենագետ է: Յուրաքանչյուր ճամփորդությունից առաջ ուսուցիչը սովորողների հետ միասին կատարում է նախապատրաստական աշխատանք, որի ընթացքում ուսումնասիրում են քարտեզը, գծում ճամփորդության համար ամենահարմար ճանապարհը, ուսումնասիրում են նաև այդ օրվա եղանակը: Ճամփորդելիս ուսումնասիրում են ճամփորդության տարածքը, տարվա եղանակին համապատասխան դիտարկումներ են կատարում՝ դիտարկում են  ծառերը, տերևները, քարերը, հանդիպած կենդանական աշխարհը, կատարում համեմատություններ, տեղում իրականացնում ճամփորդական պլեներ:

Բնագիտության ուսումնասիրությունը չի դադարում նաև ճամբարների ընթացքում: Ճամբարները բաց են: Դրան կարող են մասնակցել նաև այլ դպրոցներից երեխաներ: Ճամբարի ընթացքում ճամբարականները խնամում են տարածքի բույսերը՝ ջրում են ծաղիկները, ծառերը, հավաքում բերքը: Այդ միջոցով նրանք ծանոթանում են բույսերի խնամքի ձևերին:

Երբ ԿԳՄՍ նախարարության էջում տեսանք Մինի այգի մրցույթի մասին տեղեկությունը, մենք էլ որոշեցինք մեր սովորողների հետ մասնակցել մրցույթին։

Նախորդ տարիներին մենք ունեցել ենք մեր մինի այգին։ Այդ տարի ևս պատրաստվում էինք  շարունակել աշխատանքը։ Նախորդ տարի մենք ունեցել էինք  պղպեղի , սմբուկի առատ բերք։ Այդ տարվա պղպեղի սերմը մենք ստացել էինք նախորդ տարվա բերքից։ Այս տարի ավելացնում ենք տարածքը և տեսակները։ Գարնան սկզբում սենյակային պայմաններում ցանեցինք  լոլիկի, պղպեղի, սերմեր, որ սածիլները տեղափոխենք այգի։ Հարավային դպրոցի տղաների մի խումբ աշխատում է Մինի այգի նախագծով: Աշխատանքի ընթացքում սովորում ենք տնկել պղպեղի, լոլիկի սածիլներ,բոլոկիի , հազարաթերթիկի սերմեր, արևածաղկի հատիկներ: Քանի որ առջևում ամառային արձակուրդն էր, իսկ բույսերը չէին կարող առանց խնամքի մնալ, բույսերի խնամքով սկսեցին զբաղվել ճամբարականները:

 

Բնագիտությունը՝ սովորողի նախասիրությունների զարգացման բաց ակումբի գործունեություն [3]

« Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրում  գործում են սովորողի ընտրությամբ խմբեր: Խմբերը ձրավորվում են ըստ սովորողի նախասիրության: Այդ խմբերից մեկն էլ բույսերի խնամք ընտրությամբ գործունեությունն է: Այն սովորողները, որոնք սիրում են զբաղվել բույսերի խնամքով, ընդգրկվում են այդ խմբում:

Պարտիզպանի ընտրությամբ գործունեությունը կրտսեր դպրոցի 4-5-րդ դասարաններում նախատեսվում է շաբաթական 4 ժամ:

Պարտիզպանի ընտրության գործունեության նպատակն է սովորողին փոխանցել տանը,  բակում և ընդհանրապես շրջակա միջավայրում բույսերին  խնամելու, պահելու և աճեցնելու կարողություններ, հմտություններ: Պարտիզպանի ընտրությամբ գործունեությունը հնարավորություն է տալիս սովորողներին ավելի մոտ գտնվել բույսին, սիրել ու խնամել և վերջապես ընտելացնել դրանց։

Բույսերի  խնամքի ուսումնական միջավայր է-

  • ջերմոց-լաբորատորիաները
  • դպրոցի արտաքին և ներքին բակերը, ինչպես նաև հարակից այգիները

Ընտրությամբ գործունեության բույսերի  խնամք ընտրած սովորողները դառնում են իրենց տարածքի պարտիզպանները, նրանք դառնում են ավելի ուշադիր իրենց շրջապատող աշխարհի նկատմամբ ։Մեր կարգախոսն է՝ մաքուր, խնամված, առողջ և բարեկարգ պահել մեր շրջակա աշխարհը:

Բույսերի խնամք ընտրությամբ գործունեության ժամանակ սովորողները աշխատում են հետևյալ նախագծերով.

Իմ բույսը, իմ կենդանին

Սերմնահավաք

Սերմնացան

Կանաչ պատ

Պարտիզապուրակային աշխատանքներ

Ծառա և ծաղկատունկ

Սածիլների ստացում և տեղափոխում

Ձոն ստուգատես

Ուսումնական ջերմոց

Դդմացան և այլն

Արդյունքում բույսերի  խնամք ընտրությամբ գործունեության ժամանակ սովորողները ձեռք են բերում կարողություններ ու հմտություններ, որոնք կիրառում են իրենց առօրյա կյանքում: Կատարած աշխատանքները հրապարակվում են սովորողների բլոգներում:

Ուսումնական տարվա վերջում կատարում ենք տարվա երկրագործական աշխատանքների ներկայացում, որտեղ ամփոփում ենք տարվա կատարած աշխատանքների նախագծերն իրենց արդյունքներով:

Կրթահամալիրի Քոլեջը տալիս է հնարավորություն բուսասերներին սովորելու պարտիզպանի գործունեություն: Ուսուցումը մեկ տարով է կազմակերպվում: Ես սովորել եմ այդ բաժնում, ձեռք բերել հմտություններ, տիրապել գործունեությանը, դիպլոմավորվել,ապա եղել եմ Բույսերի խնամք ընտրությամբ գործունեության համակարգողը 2019-2020 թթ: Խմբում եղել են 12 սովորողներ: Նախքան խմբի ձևավորումը կազմվել է տարվա աշխատանքների նախագծերը, որոնք ընթացքում խմբագրվել  և ավելացվել են: Աշխատանքները սկսել ենք հենց սեպտեմբերից: Կատարել ենք  տարատեսակ բակային աշխատանքներ: Աշխատանքները հիմնականում եղել են մեր դպրոցի բակում, երբեմն էլ այցելել ենք ջերմոց-լաբորատորիա, ուսումնական ագարակ, գինու դպրոց: Մեր դպրոցի բակում ստեղծել ենք խաղողի տնկարան, որի ստեղծմանը մասնակցել են Հարավային դպրոցի «Բույսերի խնամք» ընտրությամբ գործունեության և Միջին  դպրոցի «Գինեգործություն» ընտրությամբ խմբի սովորողները, ընկեր Արտակի՝ գինեգործի հետ միասին: Նաև խնամել  ենք արդեն եղած խաղողի վազերը:

Երկրագործական աշխատանքները միշտ կան՝ տարվա ցանակացած եղանակին: Սովորող- ուսուցչով, սովորող- սովորեցնողով տարված ենք աշնանային բակային աշխատանքներով՝ստեղծում ենք ծաղկանոց, վարդանոց, որը համալրվել է նոր վարդերով, ունեցանք ծառերի տնկարանը, որ ամեն տարին լինի ծիլ ու ծաղկով, բերք ու բարիքով, կյանքով…

Կատարել ենք նաև սերմնահավաք: Հավաքած սերմերը լցրել ենք տարաների մեջ, պիտակավորել տարաները, որ սովորողի  համար հաջորդ տարի ավելի հեշտ լինի իմանալ, թե որ ծաղկի սերմն է ցանում:

Բնագիտական աշխատանքները կանգ չառան անգամ համավարակի ժամանակ: Հետազոտական աշխատանքը կատարելիս կրթահամալիրյան ամսագրում՝ Դպիրում,  գտա բնագետ Անժելա Բլեյանի 2 հոդված, որոնք ներկայացնում են բույսերի հետ կատարված աշխատանքը համավարակի օրերին: Հոդվածները շատ  հետաքրքիր են  և ինձ  իշեցրեցին  համավարակի շրջանը, երբ բոլորը փակված էին տանը, իսկ սեբաստացի համայնքը շարունակում էր իր առօրյան իրական միջավայրում՝ դպրոցում, դպրոցի բակում: Սովորողների խմբերը միշտ ներկա էին , աշխատում էին  բակում, խնամում բույսերը, ստեղծում նոր ուսումնական տարածքներ, այգիներ:

 

Ամփոփում


          «Ես և շրջակա աշխարհը» դասընթացի ուսումնասիրման արդյունքում սովորողը պետք է`
• հետաքրքրասիրություն հանդես բերի աշխարհի նկատմամբ` իր ողջ բազմազանությամբ,
• հանդուրժող և բարյացակամ վերաբերմունք դրսևորի այլ մշակույթների նկատմամբ,
• հոգատար լինի կենդանի էակների հանդեպ,
• գիտակցի բնական պաշարների սահմանափակ լինելը, խնայողական վերաբերմունք ունենա բնական պաշարների հանդեպ,
• սիրի բնությունը, գնահատի նրա գեղեցկությունը,
• պատասխանատու վարքագիծ ունենա բնության հանդեպ,
• սիրի հայրենիքը, պատասխանատու վարքագիծ ունենա հայրենիքի հանդեպ,
• կարևորի իր հայրենիքի պատմամշակութային արժեքները,
• լինի ընկերասեր, կարևորի փոխօգնությունն ու համագործակցությունը,
• գնահատի ուրիշների աշխատանքը և հաջողությունները,
• կարևորի բարեկիրթ հաղորդակցման դերը միջանձնային հարաբերություններում, կարողանա համագործակցել
• լինի ազնիվ, արդարամիտ, բարի, պարտաճանաչ, պատասխանատու,
• չհանդուրժի կեղծիքը, իրավունքների ոտնահարումը և անար-դարությունը,
• գիտակցի սեփական կարծիքը հստակ ձևակերպելու, ուրիշներին հասկանալու անհրաժեշտությունն ու կարևորությունը փոխըմբռնման համար:

 

 Օգտագործված գրականություն

  1. https://shalexsanyan.wordpress.com/2021/06/23/%d5%b0%d5%a5%d5%b2%d5%ab%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a2%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%af%d6%80%d5%bf%d5%bd%d5%a5%d6%80-%d5%a4/
  2. https://gardenia1blog.wordpress.com/
  3. https://nairuhihambardzumyan.wordpress.com/2020/09/03/%d5%a8%d5%b6%d5%bf%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b4%d5%a2-%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%ae%d6%80%d5%a1%d5%a3%d5%ab%d6%80/?fbclid=IwAR1mSPp7Ti6Q3DFDxvhkxBmyRu5urtZqhDwubf5c_iK5ub0evkll6nn02wI
  4. https://lusinepetrosyan77.wordpress.com/2012/01/12/ես-և-շրջակա-աշխարհը/
  5. https://shalexsanyan.wordpress.com/category/ուսումնական-ջերմոց-ջերմատուն/page/4/
  6. https://dpir.mskh.am/

 

 

 

 

Оставьте комментарий