Рубрика: Պարտիզապուրակային շինարարություն, Բույսերի խնամք

Տարվա երկրագործական աշխատանքների ներկայացում

Տարին էթ ամիս երկրագործական աշխատանքը դադար չունի: Միշտ ստեղծում ենք, արարում ենք, մշակում, բազմացնում տարածում ենք:

Տարվա սկզին տնկարանից-տնկարան նախագծի շրջանակներում Քոլեջի ջերմոց-տնկարանից Հարավ ենք տեղափոխում բույսեր, տնկում բակում:

Ստացել ենք սենյակային բույսերի տնկարան, որտեղ բազմացնում, տարածում ենք սենյակային բույսեր: Մինչ այսօր մի քանի անգամ տեղափոխվել, թարմացվել են տնկարանի բույսերը:

Տարվա կարևոր աշխատանքներից էր սածիլացանը: Միջին դպրոցից բերեցինք պղպեղի և սմբուկի սածիլներ, ՀԱրավում ստացանք մարգեր, ունեցանք առատ բերք, իսկ հիմա էլ արդեն մեր բերքից սերմեր ենք ստանում հաջորդ տարվա համար:

Տարվա ընթացքում երկրագործական աշխատանքները հերթափոխեցին իրար: Ունեցանք նաև հերթապահության օրեր:

Առատ էր նաև ծաառերի բերքը:

Աշխատում ենք նաև նախակրթարանի սաների հետ: ՍԵրմնահավաք ենք կատարում: ՀԱվաքում ենք բակից գացանիա ծաղկի սերմերը:

Ունենք նաև շուրջտարյա նախագծեր՝ կանաչ անկյուն: Սովորողները տանից բերում են ծաղկի կտրոններ, տնկում ենք և բազմացնում կտրոնները՝ դասարանում ունենում ենք մեր կանաչ անկյունը:

Ընտրությամբ խմբի սովորողների հետ աշխատում ենք բակում: Աշխատանքը ներկայացնում են սովորողները:

Խաղողի խնամք, կարևոր, պատասխանատու աշխատանք բոլորիս համար:

Փորում ենք հիմքերը՝ ջրելու համար, գոմաղբ ենք լցնում, որը հավելյալ սնունդ է խաղողի համար և պաշտպանիչ շերտ ցրտահարությունից: Վերջում էլ ջրում ենք:

Ընտրությամբ խումբը հաճախակի է այցելում ջերմոց-լաբորատորիա: Ամեն անգամ տիկին Շողիկի մոտից վերադառնում ենք նոր գիտելիք ձեռք բերած:

Շարունակվում են աշխատանքները ֆիզիկական միջավայում: Գունավոր, տաք աշունը թույլ է տալիս բակային աշխատանքներ կատարել, ստեղծել տնկարաններ, ծաղկանոցներ: Չեն դադարում նաև դպրոցի ներքին բարեկագման աշխատանքները: Իսկ մեր Արջուկը նոր միջավայրում իրեն լավ է զգում: Երկրագործական աշխատանքներին մասնակցում են նաև արցախցի ճամբարականներ, դպրոցի սարատարիք խմբի սովորողներ, մանկավարժական մուտքի ճամբար անցնող մասնակիցներ…

Սովորող- ուսուցչով, սովորող- սովորեցնողով տարված ենք աշնանային բակային աշխատանքներով՝ստեղծում ենք ծաղկանոց, իսկ օրեր առաջ վարդանոցը համալրվեց նոր վարդերով, ունեցանք ծառերի տնկարանը, կատարեցինք ծառատունկ, որ ամեն տարին լինի ծիլ ու ծաղկով, բերք ու բարիքով, կյանքով…

Աշխատանքները դեռ շարունակվելու են: Թող օրերը լինեն խաղաղ, երկրագործությունն էլ հարթեցնի կյանքի ճանապարհը:

Оставьте комментарий