Рубрика: 2021-2022 ուստարի, Պարտիզապուրակային շինարարություն

Միջավայրի խնամք

Մենք ենք մեր միջավայրի ստեղծողը, պահպանողը: Առաջին դասարանի սովորողները ծանոթանում են միջավայրին, մաքրում բակը, ջրում պարտեզի ծաղիկները, ուսումնասիրում բակի ծառերը, մրգերը:

Рубрика: Մայիսյան բաց հավաք, Պարտիզապուրակային շինարարություն

Այգու բարեկարգման աշխատանքներ

Այսօր իրականացրեցինք դպրոցի ներքին բակի բարեկարգման աշխատանքներ, որին մեզ օգնում էին միջին դպրոցի սովորողների մի խումբ: Ներքին բակերից որոշ ծառեր տեղափոխում ենք ավելի բարենպաստ, հարմար վայրեր:

Рубрика: Պարտիզապուրակային շինարարություն

Խաղողի մեր տնկարանը

Հարավային դպրոցն այժմ ունի խաղողի իր տնկարանը: Տնկարանի ստեղծման աշխատանքներին մասնակցել են Հարավի սովորողները և միջին դպրոցի «Գինեգործություն» ընտրությամբ խմբի սովորողները, Արտակ Ռշտունու հետ միասին:

Рубрика: Պարտիզապուրակային շինարարություն, Բույսերի խնամք

Տարվա երկրագործական աշխատանքների ներկայացում

Տարին էթ ամիս երկրագործական աշխատանքը դադար չունի: Միշտ ստեղծում ենք, արարում ենք, մշակում, բազմացնում տարածում ենք:

Տարվա սկզին տնկարանից-տնկարան նախագծի շրջանակներում Քոլեջի ջերմոց-տնկարանից Հարավ ենք տեղափոխում բույսեր, տնկում բակում:

Читать далее «Տարվա երկրագործական աշխատանքների ներկայացում»

Рубрика: Պարտիզապուրակային շինարարություն, Բույսերի խնամք

Ապրել,ստեղծելու օրեր են…

Հարավում մեր օրը սկսում ենք ստեղծել-արարելով, շենացնելով…Օրվա այս պահը մոռանում ենք ամեն բանի մասին..ապրում ենք, ապրեցնում ենք:

Երկրագործական աշխատանքները միշտ կան՝ տարվա ցանակացած եղանակին: Սովորող- ուսուցչով, սովորող- սովորեցնողով տարված ենք աշնանային բակային աշխատանքներով՝ստեղծում ենք ծաղկանոց, իսկ օրեր առաջ վարդանոցը համալրվեց նոր վարդերով, ունեցանք ծառերի տնկարանը, որ ամեն տարին լինի ծիլ ու ծաղկով, բերք ու բարիքով, կյանքով…