Рубрика: 2021-2022 ուստարի

Աղայան + Ռոդարի

Մասնակիցներ՝ 1.3 դասարանի սովորողներ

Ժամկետը՝ մարտի 28-ից, ապրիլի 30-ը

Նպատակը՝ Զարգացնել ստեղծագործական երևակայությունը, տրամաբանությունը, հիշողությունը:

Խնդիրները՝

  • Լսելու, լսածը վերապատմելու կարողությունների ձևավորում, ստեղծագործության ընթացքի, ավարտի սեփական տարբերակի հորինում,
  • սեփական կարծիք արտահայտելու կարողությունների ձևավորում,
  • ճանաչել ստեղծագործության հերոսներին, տալ նրանց կերպարների բնութագիրը:

Նկարագրությունը՝ Սովորողների հետ կարդում ենք քննարկում Ռոդարի,  Աղայան,պատրաստում ռոդարիական կերպարներ, paint ծրագրով նկարում, հորինում, պատասխանում Ռոդարիկան հարցերին, ինչպես նաև կիրառում Ռոդարիկան հնարքներ՝

  • Ի՞նչ կլիներ, եթե …
  • Հեքիաթների խառնաշփոթ
  • Շուռ տված հեքիաթներ
  • Իսկ հետո ի՞նչ եղավ
  • Հեքիաթների շիլափլավ /Ռոդարի+Աղայան/
  • Ռոդարիական հնարներով անսովոր պատմություններ
  • Թարս հարցեր

Հեքիաթներ՝ Պաղպաղակե դղյակը  ,  Թարս հարցեր  ,  Կապույտ լուսացույցը, Կոնֆետի անձրևը, Շոկոլադե ճանապարհը…

Մուլտֆիլմերի դիտում քննարկում՝  Ցրված Ջովանին  ,  Չիպոլինոյի արկածները:

Оставьте комментарий