Рубрика: Uncategorized

Ցուցահանդես֊հանգանակություն֊վաճառք

Ամեն տարի կրթահամալիրի տոնի շրջանակում կազմակերպվում է տոնախմբություն` ցուցահանդես֊հանգանակություն֊վաճառք։

Յուրաքանչյուր դասարան ունենում է իր ցուցադրված սեղանը, որի ձևավորմամբ հիմնականում զբաղվում են սովորողները։

Այս տարի մեր ցուցահանդեսին պատրաստվել ենք ավելի վաղ։

Այս տարի մենք ցուցադրելու և վաճառելու ենք մեր խնձորաքաղ նախագծի արդյունքը` խնձորի չիր և խնձորի մուրաբա։ Խնձորի չիրը պատրաստել ենք դասարանում սովորողների հետ միասին, իսկ մուրաբան պատրաստվել է ընտանեկան դպրոցում։

Առաջարկում ենք նաև խառը թթու, որն այնքա՜ն համեղ է ստացվել։

Ունենք նաև գիպսից պատրաստված կախազարդեր։

Շատ հետաքրքիր են ստացվել նաև մեր մոմերը` լցված մանդարինի կեղևի մեջ։

Դե, քաղցրավենիք էլ անպակաս կլինի։

Оставьте комментарий