Рубрика: 2021-2022 ուստարվա նախագծեր, Ճամփորդություններ

Բարձունքի հաղթահարում. Դիդի Կոնդ

Screenshot_20220421-141800_Maps

Նախագիծ

Երթուղի՝ Արգավանդ-Մուսալեռ-Վաղարշապատ-Այգեշատ-Օշական-Աշտարակի ջրաղաց-Երևան

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1.3 դասարանի սովորողներ

Վայրը՝Օշական ՝ Դիդի Կոնդ

Ժամկետը՝ Ապրիլի 25-ին, ժամը 10:30-15:30

Պատասխանատու՝Նաիրուհի Համբարձումյան

Օգնական՝ Աննա Կիրակոսյան

Վարորդ` Սամվել Հարությունյան

Մակնիշը` Ford Transit 35 CT 131

Եղանակը ` forcea.com-ի

Նպատակը՝ Հայրենաճանաչություն, մասնակցություն «Բարձունքի նվաճում»: Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, միասին լինելու, գործելու, տեղանքը խնամելու,  խոչընդոտները հաղթահարելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում:

Անհրաժեշտ ճամփորդական իրեր ուսապարկում

  • Սպորտային համազգեստ՝ մարզահագուստ,
  • արևային գլխարկ, ճամփորդական պայուսակ,
  • հեռադիտակ, բջջային հեռախոս, ֆոտոխցիկ
  • ջուր, սնունդ,
  • գնդակ, պարան, օղակ:

Ճամփորդ-ճամբարականը

  • չի ուշանում
  • չի տրտնջում
  • չի հոգնում
  • չի խուսափում դժվարություններից
  • օգնում է ընկերոջը
  • մաքուր է պահում շրջապատը
  • ակտիվ է, նախաձեռնող ու կարգապահ
  • լուսաբանում է, պատմում, ներկայացնում

Նախապատրաստական աշխատանքներ

Խոսք, զրույցի միջոցով սովոորղների հետ քննարկում ենք, ուսումնասիրում տարածքը, կարդում համացանացում տեղեկություններ Օշականի, Դիդի Կոնդի մասին, ովքեր ընտանիքի անդամների հետ արդեն ճամփորդել են, կիվում են իրենց տպավորություններով: Սովորում ենք «Այբ, բեն, գիմ», «Հայր Մեր» երգերը:

Ճամփորդության ընթացքը՝  1-ին կանգառ՝ Հայոց այբուբենի հուշակոթող

2-րդ կանգառ՝  Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, տառերի պուրակ
Եկեղեցու բակում հանդիպում ենք քահանային, ստանում ենք նրա օրհնությունը, երգում ենք «Այբ, բեն, գիմ», «Հայր Մեր» երգերը, շրջում ենք տառերի պուրակով, փորձում գտնել մեր անվան առաջին տառը:

3-րդ կանգառ՝ Դիդի Կոնդի բարձունքի նվաճում

4-րդ կանգառ՝ Աշտարակի ջրաղաց, գետի ափ՝ ուտում ենք բրդուճները,  խաղերի կազմակերպում, հանրօգուտ աշխատանք, լուսանկարել բնության տեսարաններ:  

Արդյունքը՝ տեսանյութով

Оставьте комментарий