Рубрика: Շուտասելուկներ

Tongue twisters

  • A sailor went to sea To see, what he could see.
  • How much wood could a wood chuck; if a wood chuck could chuck wood.
  • Cooks cook cupcakes quickly.
  • She sells seashells!
  • Peter Piper picked a peck of pickled peppers.
Рубрика: Շուտասելուկներ

Եկեք զվարճանանք

 

Շուտասելուկ, շուտասուք, շուտասելիք, մանկական ժողովրդական բանահյուսության կատակային տեսակ, բանաձևային ասույթ։ Տաղաչափորեն բաղկացած է մի քանի անդամներից, որոնց մեջ գերիշխում են նույնահունչ բառերի, նույն կամ նման բաղաձայն հնչյունների կրկնությունները, դժվարացնելով ճիշտ արտասանությունը։ Շուտասելուկը լեզվահնչյունական յուրօրինակ խաղ է, վարժություն։ Դժվար արտաբերության պատճառով հաճախ արտասանվում է ծիծաղաշարժ աղավաղումներով։ Շուտասելուկը մանկական լեզուն վարժեցնում է հնչյունական բարդ և ճիշտ արտասանության։

  • Սա ասի՝ նա կանի, նա ասի՝ սա կանի:
  • Շուշանիկը սուս անի, նստի մոտը Սուսանի:
  • Համով, համով, համով, համով,
    Համով ծամոն ունի Համոն,
    Համով ծամոն ծախող Համոն
    Իր ծամոնն է ծամում համով:
  • Մկրատ տուր մտրակ տամ, մտրակ տուր մկրատ տամ:
  • Մեր բակում կա տասը տանձի ծառ, տասը տանձի ծառին՝ տասը ծանր տանձ:
  • Ասատո՛ւր, սուր-սուր մասուր տուր,
    Սուր-սուր մասուր տուր, Ասատո՛ւր։
  • Լավաշն ասաց լավաշին՝
    Հրավիրված եմ խաշի,
    Կուզե՞ս դու էլ եկ գնանք,
    Կարծում եմ շատ չի քաշի։
    Գնացին բայց ետ չեկան
    Լավաշները այն խաշից…
  • Կատուն գնաց կաթնատուն,
    Ասաց՝ այ լավ կատվատուն,
    Ամոթ էլ է, չգիտեմ
    Ո՞վ է շռայլ կաթնատուն։
  • Ճայի ճուտը, կերավ ծտի ճտի կուտը։
  • Մեր տան առաջ՝
    Կանաչ կակաչ,
    Կանաչ կակաչ՝
    Մեր տան առաջ։
  • Մուկ թողեմ ձուկ ուտեմ, ձուկ թողեմ մուկ ուտեմ։
  • Քանի՞ նուռ կա մի բռան մեջ,
    Քանի՞ հատիկ՝ մի նռան մեջ,
    Քանի՞ հատիկ՝ ճաքած նռան,
    Ճաքած նռան բաց դռան մեջ։