Рубрика: ,,Մուտքի ճամբար,,, Uncategorized

2-5-րդ դասարանցիների ճամբար. Մուտք կրթահամալիր

Մուտք կրթահամալիր ճամբարը երեխաներին հնարավորություն է տալիս ծանոթանալ կրթահամալիրյան կյանքին:

-Դեռ ներ պետք է սովորեմ այս դպրոցում, բայց արդեն շատ հավես ա անցնում,-ասում է ընդունվող երեխաներից մեկը:

Рубрика: ,,Մուտքի ճամբար,,

Առակի վերլուծություն. Օշո

Ձուկը և օվկիանոսը

Կար-չկար մի ձուկ կար, հասարակ մի ձուկ: Օվկիանոսի մասին խանդավառ պատմություններ լսելով՝ մի անգամ նա որոշեց, որ պետք է հայտնվի այնտեղ, ինչ գնով էլ ուզում է լինի:

Ձուկը գնաց տարբեր իմաստունների մոտ: Նրանցից մեծ մասն ասելիք չուներ, բայց նրանք ամեն տեսակ անհեթեթույթուններ էին ասում, որպեսզի հիմարների աչքերում մեծ ուսուցիչներ երևային: Այդ ձկներից մեկն ասաց, որ Օվկիանոսին հասնելու համար պետք է աշխատել անթերի լողացող ձկների ութնապատիկ ճանապարհի առաջին աստիճանին դիրք զբաղեցնել: Մյուս գուրու ձուկը սովորեցրեց, որ Օվկիանոս տանող ճանապարհը պայծառատես ձկների աշխարհների ուսումնասիրություններում կգտնի: Երրորդն ավելացրեց.

-Միակ միջոցը անընդհատ կրկնելն է՝ «Ռամ-ռամ-ռամ»: Միայն այդ դեպքում կբացվի ճանապարհը:

Հոգնելով տարբեր ուսմունքներից՝ ձուկը լողաց ջրիմուռներում հանգստանալու: Եվ այնտեղ նա հանդիպեց մի ծեր, ոչ մի բանով աչքի չընկնող ձկան: Նա ասաց ձուկ-պրպտողին.

-Հիմարիկ, Օվկիանոսը, որը դու փնտրում ես, քո շուրջ է: Դու էլ ես Օվկիանոսի մի մաս, չնայած որ չես նկատում դա: Այն քո մեջ է, քո շուրջ, և դու՝ նրա սիրելի մասնիկն ես:

Վերլուծություն.

Ձուկը, չիմանալով, որ գտնվում է օվկիանոսում,  փնտրում էր այն։ Մարդիկ էլ, չիմանալով, որ փնտրում են այն, ինչն անմիջապես իրենց կողքին է, շարունակում են իրենց փնտրտուքները։ Երբեմն մեր երազանքներին, նպատակին հասնելու համար մենք պատրաստ ենք լինում անելու անգամ  անհնարինը։ Երազանքին հասնելու փնտրտուքի ճանապարհին երբեմն կարող ենք մոլորվել , խճճվել տարբեր խորհուրդներ լսելով։ ԵՒ միայն փորձառու և իմաստուն մարդը կարող է ճիշտ ճանապարհը ցույց տալ։

Рубрика: ,,Մուտքի ճամբար,,

Մաթեմատիկա

https://gevorgh.wordpress.com

Առաջադրանք1IMG_20180815_102632.jpg

1ասույթ չէ

2ասույթ է

3ասույթ չէ

4ասույթ չէ

Առաջադրանք 2

1.ճշմարիտ

2.ճշմարիտ

3.կեղծ

4.ճշնարիտ

Առաջադրանք 3

1.կեղծ

2.ճշմարիտ

3.կեղծ

4.կեղծIMG_20180815_103414.jpg

Առաջադրանք 4

1.ճշմարիտ

2.կեղծ

3.ճշմարիտ

4.կեղծ

Առաջադրանք 5

1.կեղծ

2.ճշմարիտ

3.ճշմարիտ

4.ճշմարիտIMG_20180815_105145.jpg

Առաջադրանք1

1.ճշմարիտ

2.անձրև, գաթա, նոտա, ակացիա,աբեղա,անասնաշուկա

Առաջադրանք2

1.ճշմարիտ

2.կեղծ

3.ճշմարիտ

4.ճշմարիտ

 

Рубрика: ,,Մուտքի ճամբար,,

Կարել Չապեկ.առակներ

Ճնճղուկ

-Ինպե°ս, արտույտն իրավացի° լինի։Դա բացառված է։ Ճշմարտությունը մեկն է, և այն ճնճղուկային է։

Ամեն ոք էլ կարծում է, որ ճիշտ է։ Յուրաքանչյուրիս համար մենք ճիշտ ենք, մյուսները` սխալ։ ԵՒ  երբեմն էլ անգամ փաստերից հետո չենք ընդունում մեր սխալ լինելը։ Ինչ էլ լինի,  մարդը սխալական է։

Խոզ և մարգարիտ

-Բռռ։ Այս ի°նչ են լցրել իմ կեղտաջրի մեջ։ Այս ի°նչ խոզություն է։

Կյանքում էլ է այդպես։ Մենք չենք գնահատում այն, ինչ ունենք։ Մարդիկ միշտ կարծում են, թե ոչինչ չունեն, թե մյուսներն ավելին ունեն, չնկատելով, որ իրենց ունեցածն ավելին է, քան կարող էր լինել։

Ծածան

-Ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել խորասուզված օդում։

Այս առակի իմաստն այն է, որ բոլորս էլ գերագնահատում ենք մեր արժանիքները և կարողություններ, չմտածելով, որ կողքինը կարող է ավելի մեծ արժանիքներ և կարողություններ ունենալ։

Էշ

-Թու˜հ, այսպիսի լուրջ պահ, և կեռասենին առանց քաշվելու ծաղկում է իր համար։

Շրջապատի մարդիկ ոչ մի առնչություն չեն կարող ունենալ  մեր անձնական կյանքում կատարվող իրադարձությունների հետ։ Պետք չէ նրանց խառնել մեր խնդիրներին, առավել ևս մեղադրել նրանց մեր խնդիրների համար։

Ճնճղուկ

-Մեծ բան է`​ սոխա˜կ։Մենք` ճնճղուկներս, ավելի շատ ենք։

Կարևորը շատ ու քիչ լինելը չէ, կարևորը  էություն է,  որակը։

 

Рубрика: ,,Մուտքի ճամբար,,

Կրկին շատ հարազատ ճամբարում. Օր առաջին

Կրկին  հարազատ միջավայր, կրկին նոր ընկերներ, կրկին սիրված ղեկավարներ…Կրկին երանության գրկում եմ, քանի որ  ևս մեկ հնարավորություն ունեմ լինել կրթահամալիրում։

Օր առաջին. Այս անգամվա ճամբարը պետք է  որ տարբերվեր նախորդ ճամբարից։ Այս անգամ մենք ոչ թե պետք է սովորեցինք, այլ ցույց տանք,թե ինչ  կարողություններ ենք ձեռք բերել նախորդ ճամբարի ժամանակ։ Սակայն մենք շրջապատված ենք այնպիսի ղեկավարներով, որոնց ամեն արտահայտախծ մտքից կարելի է մի նոր բան սովորել։ Այ օրինակ Մարիետ Սիմոնյանը օգնում  է զարգացնել մեր ստեղծագործ միտքը և վերլուծելու կարողությունը։

Այօրինակ վերցնենք Ռոդիարական հնարքներից մեկը.

Խոսքին ազատ տիրապետելը` բոլորին

Ոչ նրա համար, որ բոլորը նկարիչներ դառնան, այլ որպեսզի ոչ ոք ստրուկ չլինի
Մեր խնդիրն է ստեղծագործելու նկատմամբ սեր առաջացնել ու պատմություններ հորինելու եղանակները բազմապատկելով՝ երեխաներին օգնել դուռը շրջանցելով պատուհանից իրականություն մտնելու: Իրականության մեջ կարելի է շքամուտքից մտնել, բայց կարելի է և օդանցքից ներս սողոսկել, որն անհամեմատ ավելի զվարճալի է: Դա առավել օգտակար է, քանզի առավել հետաքրքիր է:

Читать далее «Կրկին շատ հարազատ ճամբարում. Օր առաջին»

Рубрика: ,,Մուտքի ճամբար,,

Ճամփորդություն դեպի ժայռ

Screenshot_20180704-102209.png

Սևանա լիճ, ջրային ավազան Հայաստանի տարածքում։ Գտնվում է Գեղարքունիքի մարզում ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն աշխարհի՝ քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է։ Սևանըը պատմական շրջանում տարբեր անուններ է կրել՝ Գեղարքունի, Գեղամա ծով, Գյոկչայ, Դարյա-Շիրին, Լակնիտիս։

Երկարությունը 70 կմ է, միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ (Փոքր Սևան)։

Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ՝ ԱրգիճիՄասրիկԳավառագետԿարճաղբյուրՎարդենիսՁկնագետ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդանը։

Լճի ծագումնաբանական վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է չորրորդական ժամանակաշրջանում։ Գոյացել է հրաբխային գործունեության հետևանքով՝ միջլեռնային տեկտոնական իջվածքում սառցադաշտային և ձնհալոցքային ջրեր լցվելու արդյունքում։ Չորս կողմում առանձնակի շրջապատում են ԱրեգունուՍևանիՎարդենիսիԳեղամա լեռները։

Երկար ժամանակ լճի անունը բացատրվում էր հայերեն սև և վանք բառերից, որոնք բնութագրում էին Սևանավանքը։ Վերջինս կառուցել էր Սյունիքի իշխանուհի Մարիամ Բագրատունին սև տուֆից (9-րդ դար)։

Ավանդություն

Գոյություն ունի լճի անվանման ծագման երկու ավանդություն․

  • Սևանա լճի տեղում առաջ ցամաք է եղել՝ անտառապատ բլուրներով, ծաղկավետ դաշտերով ու բերրի վարելահողերով։ Գյուղին մոտիկ բլրի տակ եղել է մի ջրառատ աղբյուր, որից ջուր վերցնելիս գյուղացիները հանում էին ակունքի մեծ փակիչը և ապա զգուշությամբ հարմարեցնում տեղում։

Մի երեկո գյուղի հարսներից մեկը ջրի է գնում աղբյուրը, հանում է փակիչը, կուժը լցնում ու գալիս տուն՝ մոռանալով փակել ակունքը։ Ջուրը դուրս է հորդում, ծավալվում չորս կողմ, երբ հասնում է տնակներին, բնակիչները փախչում են, ասելով «Քար դառնա ով բաց է թողել ակունքը»։ Եվ մոռացկոտ հարսը քար է դառնում, իսկ ջուրը անընդհատ հոսելով գոյացնում է Սևանա լիճը, որի երեսից հազիվ վեր է բարձրանում քարացած հարսի գլուխը՝ Հարսնաքարը։

  • Վանեցիները գաղթում և վերաբնակվում են Սևանի ափերին՝ որոշելով, որ դա էլ մի Վան է։ Բայց հետո տեղի ցուրտ ու դաժան կլիման դուր չի գալիս նրանց։ Նրանք հիշում են իրենց երկրի մեղմ ու տաք բնությունը, իրենց բարեկեցիկ կյանքը և դառնորեն կանչում՝ «Սև Վան եկավ մեր գլխին, սև Վան»։ Ու այդպես էլ լճի անունը մնում է Սևան:

Կլիմա

Սևանի ավազանում օդի հունվարյան միջին ջերմաստիճանը -4 °C-ից -8 °C է, իսկ հուլիսյանը +10-ից +22։ Ամառային առավելագույն ջերմաստիճանը հասնում է +32 աստիճանի, իսկ ձմեռային նվազագույնը՝ -32 աստիճանի։Ամառը ջրի մակերեսին տաքությունը հասնում է քսանմեկ աստիճանի, իսկ ձմռանը լիճը հազվագյուտ է սառցակալում։

Սևանա լճի շրջակայքում անտառային բուսականությունը գրեթե բացակայում է, քանի որ այն գտնվում է ծովի մակարդակից մոտ 2 կմ բարձրության վրա։ Վարդենիսի և Սևանի լեռնաշղթաների լանջերին գտնվում են արևելյան կաղնու և գիհու մի քանի պուրակներ, ինչպես նաև՝ արհեստական անտառներ Սևան, Ճամբարակ ու Գավառ քաղաքների շրջակայքում։

Լճում հանդիպում են էնդեմիկ ձկներ՝ Սևանի բեղոտ (Barbus goktschaicus), Սևանի կողակ (Varicorhinus capoeta sevangi), Սևանի իշխան (Salmo ischchan)։ Վերջինս ուներ չորս տեսակներ՝ գեղարքունի, ամառային բախտակ, ձմեռային բախտակ, բոջակ, որոնցից վերջին երկուսը վերացել են։

Սևանի ավազանի տարածքում ստեղծվել է Սևան ազգային պարկը, որն ունի չորս արգելոց ու տասը արգելավայր։ Լիճը համարվում է հայկական որորի (Larus armenicus) բազմացման կարևոր կենտրոն, որի թվաքանակն այստեղ հասնում է 4000-5000 զույգի։ Այլ թռչուններից հայտնի են ամերիկյան կարապը (Cygnus columbianus), վայրի սագը (Anser erythropus), կարմրակտուց սուզաբադը (Netta rufina), սպիտակաաչք սուզաբադը (Aythya nyroca) և սևագլուխ քրքջանը (Larus ichthyaetus)։

Աղբյուրը՝https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D6%87%D5%A1%D5%B6%D5%A1_%D5%AC%D5%AB%D5%B3

 

 

 

 

Рубрика: ,,Մուտքի ճամբար,,

Օր երրորդ

Ճամբարի երրորդ օրը նույնպես շատ հետաքրքիր անցավ։ Օրը սկսվեց ագարակ այցով։ Այցելեցինք ձիերին, խնամեցինք Մաշա ձիուկին։

Հետո  Գևորգ Հակոբյանի  հետ սովորեցինք, թե ինչ է ասույթը և փորձեցինք տալ օրինակներ։

https://gevorgh.wordpress.com

IMG_20180704_112726.jpg

Երգ/պարը նույնպես շատ հետաքրքիր անցավ։  Կրկնեցինք արդեն սովորած երգերը և պարեցինք։ Ընկեր Մարիամը մեզ սովորեցրեց նաև Կոմիտասյան երգերից, որոնց ելևէջների ներքո մենք հանգստացանք։

Իսկ Մարիետ Սիմոնյանի հետ նորից շատ հետաքրքիր առակներ կարդացինք, որոնք մեզ խորհելու առիթ տվեցին։

https://marietsimonyan.wordpress.com/2018/07/04/մուտք-կրթահամալիր-ճամբար-մանկավար-3/#more-8104

Աքաղաղ

Չի լուսանում։ Ես դեռ ազդանշան չեմ տվել։

.Ըստ իսկ այս առակն այն մասին է, որ ամեն ինչ մեր ձեռքերում է, և մենք ենք որոշում, թե որն է մեզ համար լավ, որը` վատ։

Ճնճղուկ

Մեծ բան է՝ սոխա՜կ։ Մենք, ճնճղուկներս, ավելի շատ ենք.

.Կարևոր չէ քանակը, կարևոր է որակը։ Ավելի լավ է քիչ, բայց որակով անել գործը։

Կոճղ

Ինչո՞ւ չեն ասում․ «Արժանապատիվ կոճղ»։

. Ինչքան էլ, որ փորձում են ծառը կտրել վերջում միևնույն է կոճղը  մնում է հաստատուն իր տեղում։ Կյանքում էլ է այդպես, ինչքան էլ, որ քեզ փորձեն  կոտրել,  դու պետք է հաստատուն մնաս և շարունակես ապրել  և արարել։

Աղվես

Բոլոր կենդանի արարածները բաժանվում են երեք կարգի՝ թշնամիների, մրցակիցների և որսի։

.

Աշխատանքի բաժանում

Ես կնայեմ, թե դուք ինչպես եք աշխատում, իսկ դուք կնայեք, թե ես ինչպես եմ ուտում։

. Խոսքը ղեկավար  և ենթակա հարաբերությունների մասին է։ Գործի հիմնական մասն անում են ենթակաները, իսկ վերջում ղեկավարի անունն է ավելի բարձր հնչում և ղեկավարն է հասնում  ավելի մեծ արդյունքի։

Միօրիկ

Հարյուրամյա՜ կրիա։ Ինչպե՞ս կարելի է այդպես հրեշավոր կերպով հետամնաց լինել։

. Տարիների ընթացքում, նոր սերունդների հետ փոխվում է կյանքի որակը, մտածելակերպը, քաղաքավարության և շատ ու շատ կանոններ ,և տարիքով ավելի մեծ սերունդը չի կարողանում համակերպվել այդ փոփոխությունների հետ, ինչի հետևանքով էլ տեղի է ունենում հնի ու նորի բախում։

Ճնճղուկ

Ինչպե՜ս, արտույտն իրավացի՞ լինի։ Դա բացառված է։ Ճշմարտությունը մեկն է, և այն՝ ճնճղուկային։

. Ինքնահավանությունը պետք չէ շփոթել ինքնավստահության հետ։ Երբեմն ամենաաննշան մեկն էլ կարող է արտահայտել ավելի խելացի միտք։ Հասարակությունը սովոր չէ ճիշտ համարել թույլերի կարծիքը։

Ծածան

Ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել՝ խորասուզված օդում։

. Յուրաքանչյուր մարդու/կենդանու համար էլ իր կյանքը ծանր պայմաններում է անցնում, և կարծում ենք, որ ուրիշ ոչ ոք չէր կարող ապրել այնպես ինչպես մենք, սակայն, երբ բաց աչքերով ենք նայում աշխարհին, տեսնում ենք, որ իսկապես վատ ապրողներ էլ կան, և պետք է շնորհակալ լինենք այն ամենի համար, ինչ ունենք։

 

Էշ

Թո՛ւհ։ Այսպիսի լուրջ պահ, և կեռասենին առանց քաշվելու ծաղկում է իր համար։

Աշնան տերև

Ժամանակի պահա՞նջը։ Գիտենք՝ սոսափել քամու դեմ։

. Կյանքում գալիս է մի պահ, երբ ապրելու համար պետք է պայքարել չերևացող բաների դեմ։

Փտում

Ես էլ եմ քայլում ժամանակի հետ։

. Ժամանակի հետ քայլելով չենք էլ նկատում, որ մեր կյանքի տարիներն անցնում են այնքան աննկատ և  դա միայն նկատում ենք մեծ տարիքում։

Հարևան

Այդ Արքիմեդը վախկոտի ու դավաճանի մեկն է։ Թշնամին ներխուժում է մեր քաղաքը, իսկ նա իր գծագրերն է գծագրում։

.Միշտ էլ ուրիշին քննադատելը հեշտ է լինում։

Կատոն ավագ

Ի՞նչ։ Սո՞վ։ Աղքատությո՞ւն։ Անբերրիությո՞ւն։ Դատարկ բան։ Ամենից առաջ անհրաժեշտ է Կարթագենը կործանել։

Երբեմն ժողովրդի ղեկավարին հետաքրքիր չէ, թե ինչպես է ապրում ժողովուրդը, կարևորը իր նպատակին հասնելն է։

Ներոն

Քրիստոնյաների հետապնդումը հերյուրանք է։ Մենք միայն հերքում ենք նրանց հայացքները։

. Չես կարող պայքարել մի ամբողջ ժողովրդի դեմ։

Աթիլլա

Մենք էլ ենք եկել աշխարհը փրկելու։

Յուրաքանչյուր ոք ծնվում է հատուկ առաքելությամբ։

Դիկտատոր

Ես հասա համախոհության։ Բոլորը պետք է հնազանդվեն։

.Երբեմն վախը կարող է հնազանդեցնել բոլորին էլ։

Բռնակալ

Էյ դո՜ւք, տականքնե՛ր։ Ես ձեզանից փառապանծ ազգ ստեղծեցի։

Այն մարդը, ով ինչ-որ կարևոր բան է անում ազգի համար, իրեն երևակայում է կարևոր մարդ և խոսում է ինչպես ստրուկների հետ։

Կոնկիստադոր

Ողորմած աստված, դո հո գիտես, որ անմարդկայնությունը խորթ է ինձ։ Բայց ախր աստեկը մարդ չէ։

 

Քննադատ

Ինչո՞ւ պետք է իմանամ, թե աշխարհն ինչպիսին է։ Բավական է որ գիտեմ, թե նա ինչպիսին պետք է լինի։

Բոլորն էլ կարող են մոլորվել իրենց երազանքներում և կորցնել իրականության  զգացողությունը։

Քննադատական դոդոշ

Իմ կարծիքով, օձը չպետք է այդքան երկար լիներ։

Քննադատող մարդը կարող է թերություն համարել այն, ինչն իր աչքին այն չէ երևում։

Ճանճը պատուհանի ապակուն

Այժմ ես գիտեմ, թե որտեղ է կեցության սահմանը։

Այն մարդը, ով չի ուզում ավելին իմանալ իրեն շրջապատող աշխարհի մասին, չի էլ փորձում գտնել որևէ նոր բան։

Հայելի

Մարդը լոկ իմ պատկերացումն է։

.Ամեն ինչի ետևում էլ թաքնված է մի խորհրդավոր բան։

Միօրիկ

Պատմությո՞ւն։ Այդ ինձ ոչինչ չի ասում։

 

Մարդը սարդոստայնում

Սպասելը նույնպես հեշտ աշխատանք չի։

.Սպասող մարդու համար ժամանակն այնքան դժվար է անցնում։

Ոչխար

Թող մորթեն, բայց ինչո՞ւ են տանում։

 

Հոռետես

Ձեր կարծիքով գարունը կգա՞։ Սիրելիս, դուք լավատես եք։

.Բոլոր մարդիկ էլ վատն են սպասում, բայց ունեն հույսեր լավի հետ կապված։

Պատգամ

Ինչ որ չես կարող անել ինքդ, հրամայիր ուրիշին։

.Կյանքում պետք է ունենալ առաջնորդի մի փոքրիկ ոգի։

Սեր ժողովրդի նկատմամբ

Միայն մեր կուսակցությունն է մեծարում մեր մեծ, հերոսական ժողովրդին։ Բոլոր մյուս կուսակցությունները դավաճաններ են, վախկոտներ, ծախված հոգիներ ու սրիկաներ։

.Սիրվում է ժողովրդի այն մասը, որը հնազանդ է, իսկ ովքեր դեմ են դուրս գալիս գաղափարին  դառնում են վախկոտներ, դավաճաններ…

Պետական գործիչ

Պետության օգո՞ւտը։ Դա կամ այն է, ինչը օգտակար է մեզ, կամ այն, ինչը օգտակար է մնացյալներին։

Բռնակալ և փիլիսոփաներ

Ես կգործեմ, իսկ դուք կսկսեք իմ գործողությունների համար հիմունքներ որոնել։

.Ղեկավարներ կան, որոնց ք մտածում են պատճառը գործելուց հետո։

Խոզ և մարգարիտ

Բը՜ռռ։ Այս ի՞նչ են լցրել իմ կեղտաջրի մեջ։ Սա ի՞նչ խոզություն է։

.Գորտին դնում են գորգի վրա, գլոր ում ընկնում է ցեխաջրի մեջ։

Դիվանագիտություն

Մենք, անշուշտ, դատապարտում ենք բռնությունը, բայց պատրաստ ենք զենք տրամադրելու։

.Օգուտի համար կարող են դեմ դուրս գալ սեփական գաղափարներին։

Չեզոք

Չեզոքությո՞ւն։ Այդ նշանակում է վաստակել պատերազմում, որ վարում են ուրիշները։

.Ուրիշի աշխատանքով ունենալ սեփական արդյունքը։

Իմպերիալիստ

Ուժերի հավասարակշռությունն այն է, երբ մեր կողմն է գերակշռությունը։

.Մի լինի ուրագի պես, միշտ դեպի քեզ..

Գաղութացում

Իսկ հիմա հայրաբար հոգանք նրանց մասին, ովքեր ողջ են մնացել։

Թերթեր

Ճշմարտությունը լոկ այն է, որը ծառայում է մեր կուսակցության շահերին։

Խմբագրությունում

Այստեղ ահա հաղորդագրություն է ստացվել, որ միջոց է գտնված գեղձուռուցքի ժանտախտի դեմ։ Դուք չգիտեք՝ մեր կուսակցությունը ժանտախտի կո՞ղմ է, թե դեմ։

Դիվանագիտություն

Փա՜ռք աստծու, պայմանագիրը կնքված է։ Այժմ եկեք մտածենք, թե ինչպես պիտի խախտենք այն։

.Ցանկացած պայմանավորվածություն էլ կողմերից մեկը խախտում է մեկ օր։

Դիվանագետ

Միջազգային իրավո՞ւնք։ Այդ միշտ այն է, որ խախտում են ուրիշները։

Երկրի կառավարիչ

Ես հայրենիքի սիրո շլացուցիչ օրինակ տվի․ երեք հարյուր հազար մարդու ստիպեցի իրենց կյանքը զոհաբերել նրան։

Մեկ անվան տակ գործում են մեկ ուրիշ նպատակով։

Միջազգային համաձայնություն

Ճագարներ, դուք հավերի հետ պայմանագիր կնքեցիք, որ իրար չեք խժռի։ Տեսնենք, թե ինչ կասի դրան բազեն։

. Ցանկացած համագործակցության մեջ էլ միշտ կա երրորդ  մեկը, ով վերջնական որոշում է կայացնում։

 

Ցիկլոն

Երկրի երեսից ջնջված է հիսուն քաղաք։ Ինչպիսի՜ ցնցող հաջողություն։

Գայլ

Այս խոյը զզվելի դիտավորություն ուներ՝ ուզում էր թաքնվել ինձանից։

.Եթե ինչ-որ դիտավորություն ես ունենում, որից փորձում է խուսափել հակառակորդը, ուրեմն նա է սխալը։ Մենք մտածում ենք այսքան սխալ։

Ոչխարի հոտ

Այս գայլն ավելի շուտ կկշտանա, եթե նրան չդիմադրես։

.Ուժեղի մոտ միշտ էլ թույլ է մեղավոր։

 

Իսկ վերջում գնացինք լիցքաթափվելու հեծանիվ վարելով։IMG_20180704_143452.jpg

 

Рубрика: ,,Մուտքի ճամբար,,

Օր երկրորդ

Օրը սկսեցինք  պարտեզա-պուրակային աշխատանքով։  Որպեսզի աշխատանքն արդյունք ունենար բաժանվեցինք խմբերի։ Մի մասը մշակեց կանաչապատ այգին, մի մասը մոլախոտերը մաքրեց, մի մասը ծառերն էր ջրում,  իսկ ես հողը փխրեցնող խմբի անդամ էի։ Այնքան հաճելի էր աշխատել դրսում ընկեր Էդմոնի հետ, որ մոռացել էինք հաջորդ դասի մասին:Մեզ վրա անգամ չէին ազդում  արևի կիզիչ ճառագայթները։

Օրակարգում ներառված էր նաև երգ/պար  ուսուցումը։ Ընկեր Մարիամը մեր անփոխարինելի երգ/պարի  ուսուցչուհին է ։

IMG_20180703_110147

Հանդիպեցինք նաև Մարիետ Սիմոնյանի հետ, ով մեզ հանձնարարեց հաջորդ առաջադրանքը.

//marietsimonyan.wordpress.com/2018/07/02/մուտք-կրթահամալիր-ճամբար-մանկավար-2/

1. Կապ չունի դու վարպետ ես, թե սովորական մարդ, եթե ունես սիրելի իր , դու դրան նայում ես ուրիշ աչքերով, և այդ իրը կարող է այնքան աննշան լինել մյուսների համար։

2.Անգամ խելացի կենդանուն կարող է մոլորեցնել սեփական արտացոլանքը։ Երբեմն պետք է չվստահել անգամ սեփական արտացոլանքին։

3. Երբեմն ընկնելով երազանքի փնտրտուքների ետևից, չենք էլ նկատում , որ երազանքդ հենց քո կողքին է։ Հեռվում փնտրում ենք այն, ինչն այնքան մոտ է։

Իսկ ընկեր Մենուան և Սոնան սովորեցրեցին մեզ, թե ինչպես պետք է ճիշտ աշխատել բլոգում։

Օրվա ընթացքում շատ բաներ ենք հասցնում անել, սակայն չեմ կարող ներկայացնել այդքանը և կիսվել տպավորություններով։ Այդ ամենը զգալու համար պետք է միայն մասնակցել վերապատրաստումների և շփվել այնքան հոգատար, բարի և կամեցող մարդկանց հետ, որոնց հետ հիմա շփվում ենք մենք։

Рубрика: ,,Մուտքի ճամբար,,

Օր առաջին

«Մուտքի ճամբար»-ի առաջին օրը շատ հագեցած էր։ Մենք շրջեցինք կրթահամալիրի տարածքում, այնուհետև անցանք օրակարգին։

Նախ ծանոթացանք տեխնոլոգիայի մասնագետի հետ։Նա մեզ ծանոթացրեց catchup ծրագրին։ Սովորեցինք, թե ինչպես կարող ենք աշխատել այդ ծրագրով։

 

 

 

 

 

 

 

Նաև ծանոթացանք երեխաների  ձեռքով պատրաստված կավե աշխատանքներին։

 

 

 

Շատ հետաքրքիր անցավ նաև երաժշտություն,պար դասը։ Սովորեցինք մեր ազգային երգ-տաղիկ երից և փորձեցինք նաև պարել` երգելով այդ երգերը։ Այս րոպեները մեր այսօրվա հիանալի պահերից մեկն էին։

 

 

 

Հետո մասնակցեցինք լեզվագործունեության դասին, որը վարում էր Մարիետ Սիմոնյանը։

Նա մեզ առաջադրանք հանձնարարեց, որը շատ հետաքրքիր էր, և որը կատարեցինք մեծ սիրով։

Անդրադառնամ առաջադրանքի իմ բաժնին.

1. Ես համակարծիք եմ այդ մտքի հետ։ Եթե անում ես որևէ բան`ելնելով ընդհանուր շահից, պետք է մի կողմ դնես սեփական ԵՍ-ը և գործես ընդհանուրի համար։

Ըստ իսկ յուրաքանչյուր ոք, ով աշխատում  է խմբի հետ, պետք է մտածի, որ խմբի հաջողությունը իր սեփական  հաջողությունն է։ Դրանից կշահի և’ գործը, և’ խումբը։

2.Ես կարծում եմ, որ սովորողին պետք է տալ որոշակի տնային առաջադրանք, քանի որ սովորողը դպրոցում ուսուցչի և աշակերտների օգնությամբ կկարողանա կատարել առաջադրանքը, բայց միայնակ հնարավոր է , որ նա  չկարողանա կատարել այդ նույն առաջադրանքը։ Մեզ անհրաժեշտ է, որ երեխան պատրաստ լինի կյանքի ցանկացած պահին  կարողանա միայնակ շարժվել`հույսը չդնելով շրջապատի օգնության վրա։ Տնային առաջադրանքները երեխային տալիս են որոշակի ինքնուրույնություն։ Այդ նաև ծնողներին է պարտավորեցնում հետևելու երեխայի ուսմանը։ Դպրոցը միայնակ չի կարող կրթել երեխային։ Ուսուցիչ-ծնող ամուր և հաջողակ  կապի երեխան դառնում է ավելի խելացի և բանիմաց։

3. Հնդկական թռչունը

Մի առևտրական գերության մեջ մի թռչուն ուներ։ Մի օր առևտրականը գնաց Հնդկաստան`իր երկիր։ Թռչունը տուժել էր այդ առևտրականի գերությունից։ Երբ վաճառողը գնում է իր հայրենի Հնդկաստան, նա խնդրում է իրեն պատմել այնտեղի թռչուններից։

Գյուղապետն ազնվորեն ասաց իր գերի վայրի թռչուններին։ Նա ընկավ գետնին։Վաճառողը որոշեց, որ այս ընկերը կլինի իր սիրելին և կունենա շատ դժվարություններ։

Նա վերադարձավ տուն և թռչնակը հարցրեց, թե ինչպիսի նորություն  ունի։

Ողջույն։ Ես պատմեցի քեզ քո ընկերներից մեկի մասին, և նա հենց այդ ժամանակ մահացավ վշտից։

Դժվար էր ասել, որ թռչունը ընկել է վանդակի մի անկյունում։

-Ընկերոջ մահվան լուրը սպա եվ նրան,- մտածեց վաճառականը։

Նա դրեց թռչունակին արկղի մեջ և դրեց պատուհանին։ Թռչնակը արագ դուրս փաղչեց պատուհանից։ Նա նստեց պատուհանի մոտի ծառի ճյուղին և երգելով ասաց վաճառականին։

-Խաբեություն։ Խորհուրդ են տվել, թե ինպես անեմ ազատ լինելու համար։ Այս ուղերձը հասավ ինձ իմ տառապանքների միջոցով։

ԵՒ թռչնակը թռավ, նա վերջապես ազատ էր։

 

Իմաստը

Նամակների հապավումների իմաստը բացատրել սիրող մեկը եկավ ուսուցչի մոտ և մեծ հպարտությամբ նրան պատմեց իր որոնման մասին։

Ուսուցիչն ասաց.

-Խաբեություն։ Գնացեք տուն և մտածեք ЭБНИНЗ տառերի թաքնված իմաստի մասին։

Երկար ժամանակ այդ մարդը մտածում էր, թե ինչ է նշանակում այդպիսի հապավումը։  Երբ նա վերադարձավ տուն, Սոֆիան արդեն մահացել էր։

—յժմ ես երբեք չեմ իմանա ճշմարտությունը,- ցնցված ասեց բառերի բացատրության սիրահարը։

Այդ ժամանակ հայտնվեց Սոֆիայի հին ուսանողը։ Նա ասաց

-Եթե դուք վշտացել եք ЭНБИНЗ տառերի կրճատման գաղտնիքի համար, ես ձեզ կհայտնեմ այն։ Արտահայտությունը հետևյալն է << Այս տառերը կարևոր չեն>>։

-Ինչու է ինձ այդքան հիմար առաջադրանք տվել,- լաց եղավ շփոթված մարդը։

—- քեզ ավանակ հանդիպի, դու նրան կաղամբ կտաս։ Դա  նրա ուտելիքն է, անկախ նրանից, թե ինչպես է նա դա կոչում։ Ավանակները հնարավոր է մտածեն, որ կարևոր որևէ բան են անում, բայց նրանք պարզապես կաղամբ են ուտում։