Рубрика: Մարմնակրթություն և մարզական խաղեր, Uncategorized

Հեծանվավարություն

Սովորողները սիրում են հեծանվավարության ժամերը: Սիրում են հեծանիվ վարել, օգնել ընկերներին սովորել վարել, նաև մրցել ընկերների հետ: Սովորում ենք հեծանիվ վարել և հաղթահարել արգելքները:

Это слайд-шоу требует JavaScript.

 

Рубрика: Մարմնակրթություն և մարզական խաղեր

Խաղ «Սարդոստայն»

Խաղի իմաստը հետևյալում է. երեխաները շրջան են կազմում և փակելով աչքերը՝ առաջ են մեկնում ձեռքերը։ Հենց մեկնած ձեռքը դիպավ մյուս մասնակցի ձեռքին, խաղացողը բռնում է այդ ձեռքը։ Երբ բոլոր ձեռքերը գտնում են իրենց «զույգերը», երեխաները բացում են աչքերը և փորձում քանդել ձեռքերով կազմված այդ սարդոստայնը՝ առանց բաց թողնելու բռնած ձեռքը։

Рубрика: Մարմնակրթություն և մարզական խաղեր

Ինտերակտիվ և կոոպերատիվ շարժախաղեր

1.Առաջատարները որովայնի վրա պառկում են հատակին: Երկրորդ մասնակիցը գնդակը ձեռքին երկու ոտքով ցատկում է նրա վրայով: Գետնին պառկած մասնակիցը անմիջապես բարձրացնում է որովայնը՝ հենվելով ձեռքերի վրա, իսկ գնդակով մասնակիցը գնդակը գլորում է նրա տակից և արագ պառկում առաջինի կողքին՝ հավասար՝ պահելով մի քիչ հեռավորություն: Գնդակը բռնում է երրորդ մասնակիցը, զույգ ոտքով ցատկում երկու պառկած մասնակիցների վրայով և գնդակը գլորում երկու պառկած մասնակիցների միջով, ովքեր անմիջապես բարձրացնում են որովայնը, հետո նորից պառկում, քանի որ երրոդ մասնակիցը պետք է ցատկի նրանց վրայով: Խաղն ավարտվում է, երբ առաջատարը պառկած դիրքից կանգնում է և բռնում վերջինի գլորած գնդակը: Հաղթում է այն շարքը, ով առաջինն է ավարտում խաղը և խաղալիս պահում է խաղի կանոնները:

2. Խումբը բաժանվում է երկու հավասար շարքերի: Յուրաքանչյուր առաջատարի պարանոցին գցած է լինում մոտ հինգ օղակ: Խաղի մեկնարկին առաջատարները պետք է օղակները մինչև պատը շարեն հատակին՝  միմյանցից այնքան հեռավորության վրա, որ հնարավոր լինի երկար ցատկերով անցնել օղակների միջով, այնուհետև շրջանցում են բուլավան և օղակների միջով ցատկերով վերադառնում  շարքի վերջ: Վերջին մասնակիցը հավաքում է օղակները և կախում առաջատարի պարանոցից:

3. Երկու խմբեր մրցում են իրար դեմ: Յուրաքանչյուր խմբին մեկական օղակ և գնդակ է հատկացվում: Օղակի մեջ պետք է մտնեն երկու կամ երեք հոգով, որի մեջտեղում կանգնած խաղացողը գնդակը վարելով պետք է զիգզագաձև շրջանցի բուլավաները մինչև պատը, իսկ վերադառնալիս երեքով գնդակը պետք է պահեն՝ առանց ձեռքերի օգնության: Հասնելով շարքին` արագ պետք է օղակը և գնդակը փոխանցել հաջորդ եռյակին:

4. Բաժանվել երկու խմբի։ Առաջին կանգնածները վազում են մինչև եզրագիծը, վերադառնում, բռնում իրենցից հետո կանգնած ընկերոջ ձեռքը և նորից վազում, հետո ավելանում է երրորդը, չորրորդը․․․

5. Ամեն շարքից երկու հոգի կանգնում են հակառակ ուղղությամբ՝ պահելով զույգ շարֆեր։ Երրորդները վազելով գալիս են և ցատկում վրայից, շրջանցում, անցնում տակից, շրջանցում, անցնում միջով, վերադառնում շարք, հարվածում ընկերոջ ձեռքին։

6. Մասնակիցները բաժանվում են երկու շարքի, նստում եմ մի ծնկի վրա: Առաջինները գնդակն իրենց գլխի վրայից փոխանցում են հետևի կանգնածին և արագ տեղափոխվում շարքի վերջ: Հաղթում է առաջինը ավարտած շարքը:

7. Մասնակիցներից հինգ հոգի կանգնում են կենտրոնում՝ առանց օղակի, մյուսները մեծ շրջան են կազմում և նստում օղակների մեջ: Հնչում է երաժշտությունը, մասնակիցները սկսում են մարզասրահով մեկ շրջանաձև թռչկոտել, իսկ կենտրոնում գտնվողները ձեռքերը պարանոցին դրած կքանստում-կանգնում են: Երբ հնչում է խաղավարի հրահանգը, բոլոր խաղացողները՝ փորձում են գրավել օղակները և կրկին նստել օղակներիի ներսում: Նրանք, ովքեր մնում են առանց օղակի, կանգնում են կենտրոնում և կատարում կքանիստ-կանգնել վարժությունը:

 

8. Խաղի անվանումը՝ Scarf toss-շարֆի նետում

Զույգերով կանգնում են իրար դիմաց: միաժամանակ վերև են նետում շարֆը ու փորձում բռնել դիմացինի նետածը: Աստիճանաբար հեռանում են իրարից և ավելի բարձր նետում շարֆը: Մեծացնում են արագությունը, որպեսզի հասցնեն դիմացինի նետած շարֆը բռնեն:

9. Խաղի անվանումը՝ Noodle-Լապշա

Երկու խմբերը իրար ետևից՝ գնացքի նման, նստում են մարզանստարանի վրա: Առաջատարները գնդակը գլխի վերևից փոխանցում են հետևի նստողին: Երբ գնդակը հասնում է վերջին խաղացողին,նա վերցնում է այն և վազում նստում նստարանի դիմաց՝ փոխանցելով գնդակն իր գլխի վրայից: Եթե խումբը մեծ է լինում, խաղն ավարտվում է այն ժամանակ, երբ առաջատարը կրկին դառնում է առաջին խաղացող: Եթե խումբը փոքր է լինում, ապա կրկին ժամանակ է պահվում և խաղավարը հաշվում է, թե քանի անգամ յուրաքանչյուր մասնակից դարձավ առաջատար:

 

 

 

 

Рубрика: Մարմնակրթություն և մարզական խաղեր

Ուժային վարժություններ

Ձեռքերի վրա հենված դիրքից, դեմ դիմաց, զույգերով, խաչաձև միմյանց ձեռքին հարվածելով՝ կատարել Hi five! Վարժությունը կատարել տաս անգամ: Читать далее «Ուժային վարժություններ»

Рубрика: Մարմնակրթություն և մարզական խաղեր

Նախավարժանք

Շարվել միասյուն, շրջանաձև թեթև վազքով կատարել նախավարժանք, շարվել 4-4, տեղում շարունակել նախավարժանքը: Կատարել կոորդինացիոն վարժություններ՝ ձախ ոտնաթաթը ձախ ձեռքով երևից բռնել ու հնարավորինս բարձրացնել վերև՝ աջ ձեռքը կողք տարածելով, որպեսզի հնարավոր լինի պահպանել հավասարակշռությունը: Կրկնել վարժությունը մի քանի անգամ՝ երկու ոտքից:

Նստել հատակին, տաքացնել ոտնաթաթը՝ մի ձեռքով ներսից վերցնել ոտքը, մյուս ձեռքով պտտել ոտնաթաթը: Ոտքը կպցնել որովայնին, կրծքավանդակին, ճակատին, պարանոցին: Կրկնել վարժությունները աջից և ձախից: Ոտքերը բացել թիթեռ, գլուխը մեկ հաշվին կպցնել ոտքերին, երկու հաշվին ուղղել մեջքը:

Տաքացնել մկանները՝ վերևից ներքև կամ ներքևից վերև

Рубрика: Մարմնակրթություն և մարզական խաղեր

Մարմնամարզական և ակրոբատիկ վարժություններ

Շարվել միասյուն, շարափոխում տողանից շրջանի, շարափոխում միասյունից երկսյունի, աջ դարձ, դարձումներ տեղում, քայլով մարշ, կանգառ, կից քայլերով բացազատվել՝ ձեռքերի լայնությամբ

Քայլք ոտնաթաթերի, կրունկների վրա

Քայլք կիսակքանստած

Նապաստակի ցատկ Читать далее «Մարմնամարզական և ակրոբատիկ վարժություններ»