Рубрика: Պարտիզապուրակային շինարարություն, Uncategorized

Դիպլոմային աշխատանք

Երևանի ‹‹Մխիթար Սեբաստացի››

կրթահամալիրի քոլեջ

‹‹Պարտիզապուրակային շինարարություն ››

մասնագիտություն

Թեմա՝ ‹‹Քոլեջի բակը՝ պարտեզ››

Ղեկավար՝ Շողիկ Պողոսյան

Ուսանող՝ Նաիրուհի Համբարձումյան

Բովանդակություն

  1. Ներածություն
  2. Ի՞նչ է տնկարանը
  3. Քոլեջի այգու թփերի և ծաղկող բույսերի տնկարան
  4. Ջերմոց լաբորատորիան որպես տնկարանի անմասն բաժին
  5. Տնկարանի բույսեր՝
  • Խրիզանթեմ
  • Խորդենի
  • Կոլեուս
  • Անթիրինում
  • Տրադեսկանցիա
  • Հիպոեստես
  • Նաստուրցիա
  • Գացանիա
  • Գայլարդիա
  • Նանա (անանուխ)
  • Դուշիցա (սուսամբար)
  • Դաղձ
  • Օշինդր

1.Ներածություն

 

Տնկարանը տնտեսություն է (կամ տնտեսության մի մաս) , որտեղ աճեցվում են  պտղատու ծառատեսակների, խաղողի վազի, դեկորատիվ և անտառային ծառատեսակների ու թփերի տնկիներ և սերմնաբույսեր: Փորձարարական կամ գիտահետազոտական  հիմնարկում կազմակերպված հողամաս՝ գյուղատնտեսական բույսերի աճեցման, բազմացման  և ուսումնասիրման համար: Ըստ մասնագիտացման, տնկարանները լինում են  պտղատու, անտառային կուլտուրաների, խաղողի, իսկ կրթահամալիրի տնկարանում  բազմացվում են  ծաղկող մեկամյա  և բազմամյա բույսեր և թփեր:  Ջերմոց տնկարանում աճեցվում են  տարբեր երկրների բույսեր,  ծառեր և ծաղիկներ:  Կան նաև խառը տնկիներ,որտեղ բոլոր կուլտուրաներն աճեցվում են միևնույն տնտեսությունում:

  1. Քոլեջի այգու թփերի և ծաղկող բույսերի տնկարան

Կրթահամալիրի Քոլեջի այգու տնկարանը նախատեսված է թփերի և ծաղկող բույսերի բազմացման համար: Յուրահատուկ է նրանով, որ յուրաքանչյուր բուսատեսակի տակ արդեն ցանված են կրթահամալիրի սովորողների կողմից հավաքված սերմերը : Տնկարանն ունի երկակի նշանակություն՝ և որպես հետաքրքիր լանդշաֆտային դիզայնով առանձնացված հատված Քոլեջի այգում, և որպես սածիլների բազմացման տարածք: Ամենավերջում թարմացվել է կարմիր ավազով, որն  ընդգծում է  բաժանումները և յուրաքանչյուր բույսի մոտ փակցվել է լամինացված անձնագիր՝ բույսի տեսակի, ընտանիքի և հայրենիքի մասին տվյալներով: Տարածքում ներմուծվում, պաշտպանվում և բազմացվում են Հայաստանի մի շարք օգտակար և բուժիչ բույսեր՝ անանուխ, խնկածաղիկ, օշինդր, որն արդեն ծաղկման շրջանում է ու մենք պատրաստվում ենք հավաքել սերմերը, հաջորդ գարնանը որոշակի տարածք ցանելու նպատակով: Դեղաբույսերի տեսակները տնկարանում և նրանից դուրս մտնում է իրականացվող նախագծերի շարքում և հարկավոր է տեսակները ավելացնել: Կարևոր նախագիծ կարող է դառնալ  սովորողների օգնությամբ ճիմերից զգուշորեն երիցուկի բույսի առանձնացումը արմատով: Տնկարանը պատրաստ է 2020թ-ին դառնալ մատակարարը կրթահամալիրի դպրոցներին՝ նմանատիպ, ավելի փոքրամասշտաբ տնկարաններ ստեղծելու համար:

 

  1. Ջերմոց-լաբորատորիան՝ յուրատեսակ տնկարան

Յուրատեսակ տնկարան կարելի է համարել նաև Քոլեջի ջերմոց-լաբորատորիան, որն արդեն երկար տարիներ մատակարարում է կրթահամալիրի դպրոցներին բույսերով, սերմերով, կտրոններով՝ կանաչ տարածքները վերականգնելու և ընդլայնելու համար: Ջերմոցում կատարվում են մի շարք հետազոտական աշխատանքներ: Կարևոր կարելի է համարել  իմբիրի աճեցման հաջողված փորձը, որին ևս զարգացման գործընթաց է սպասվում: Թվարկեմ այլ էկզոտիկ բույսերի տեսակներ, որոնք արդեն ծլել են և բույսեր, որոնք բավականին մեծացել են՝  ավոկադո, մուշմուլա,անոնա, չարչարածաղիկ, պապայա, հնդկական նուռ…Անուններ, որոնք հիշեցնում են արևադարձային երկրները: Ջերմոց-բուծարանից բույսեր բաժանվել են ոչ միայն կրթահամալիրի դպրոցներ, այլև հյուրերին, սովորողներին, մեծերին ու փոքրերին:

Ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ ավելի նպատակահարմար է հողը հարստացնելու համար օգտագործել օրգանական

հավելումներ՝պարարտանյութեր՝
տերևահող, ճմահող, կոմպոստ, կենսահումուս, գոմաղբ:
Տերևահող պատրաստել ենք ինքներս՝ այն կազմավորման փուլում է:
Տնկարանի հողին ավելացրել ենք ճմահող, որը գոյացել է մեծաքանակ ճիմեր օգտագործելուց հետո:
Շատ հետաքրքիր է կոմպոստի պատրաստման տեխնոլոգիան, որը կարելի է պատրաստել տնային պայմաններում:
Շատ ավելի օգտակար է կենսահումուսը, բայց այն ստանալու համար հատուկ պայմաններ են պետք:
Մյուս օրգանական պարարտանյութը գոմաղբն է: Այն ևս օգտագործվել է տնկարանի հողը հարստացնելու համար, որը բերվել է Ագարակից:
Օրգանական պարարտանյութ է համարվում նաև տորֆը, որը գոյանում է ճահճային շրջաններում:
Հիմա ներկայացնեմ բույսերին, որոնք տնկարանի մասն են կազմում.

 Քրիզանթեմ

հհ

 

          Քրիզանթեմ (լատիներեն՝ Chrysanthemum), ոսկեծաղիկ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորների) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է քրիզանթեմի շուրջ 150 տեսակ՝ տարածված ԵվրոպայումԱսիայում և Աֆրիկայում։

Կենսաբանական նկարագիր

0 ,5-1,5 մ բարձրությամբ կանգուն ցողուններով թփիկներ են։ Տերևներն ամբողջաեզր են կամ փետրաձև կտրտված, մուգ կանաչ, ծաղիկները լեզվակավոր են, զամբյուղներում հավաքված։ Ծաղկում է խոր աշնանը։ Բազմանում է ցողունային, տերևային կտրոններով, թփերի մեխանիկական կիսումով, ընտրասերումնաբանական նպատակով՝ նաև սերմերով։ Ծաղկում է աշնանը։

Կիրառություն

Օգտագործվում են դեկորատիվ պարտեզագործության մեջ։ Աչքի է ընկնում իր բազմապիսի գունավորումներով։ Բարձր են գնահատվում սպիտակ, խոշորածաղիկ, բազմապսակաթերթ տեսակները և սորտերը։

ՀնդկաստանումՉինաստանում և շրջակա երկրներում քրիզանթեմի ընձյուղները, տերևները և ծաղկաբույլերն օգտագործվում են սննդում։ Քրիզանթեմը լայնորեն օգտագործվում է չինական բժշկության մեջ։

Տարածում

Երևանի բուսաբանական այգում աճեցվել է քրիզանթեմի ավելի քան 100 տեսակ։ ՀՀ-ում առավել տարածված են սպիտակ, ոսկե անձրև, խոշորածաղիկ, մանրածաղիկ, գեբե և այլ տեսակներ։ Օգտագործվում է գեղազարդիչ ծաղկագործության մեջ և կտրած ծաղիկներ ստանալու նպատակով։

 

Կոլեուս

յւկիյ

Կոլեուսին կարելի է իդիալական բույս համարել, նրա մեջ միահյուսվում են փայլուն գեղեցկությունը, տոկունությունը և ոչ պահանջկոտ լինելը, նաև հնարավորությունը աճեցնել ինչպես բնակարաններում , այնպես էլ բաց երկնքի տակ: Կոլեուս աճեցնելու կարևոր պայմանը արևի լույսն է, որը շատ ուժեղ ազդում է նրա գույների և աճի վրա: Պետք է միշտ հիշել, որ այս բույսի համար կարևոր է ընտրել լավ լուսավորված տեղ:

Ջերմաստիճանը
Կոլեուսները սիրում են տաք օդ, լավ է, եթե ջերմաստիճանը 25 С աստիճան է:

Լուսավորությունը
Կոլեուսի համար ամենակարևորը պայծառ լույսն է, որի շնորհիվ տերևները գունավորվում են և օպտիմալ չափ ստանում: Լույսը որոշում է ամբողջ բույսի զարգացումը, այդ պատճառով անհրաժեշտ է տեղադրել ամենաարևոտ տեղում

Ջրելը
Կոլեուսները սիրում են խոնավ հող, բայց ոչ թաց: Հարկավոր է խուսափել հողի չորանալուց: Թաղարում հողը պետք է պահել մի փոքր խոնավ: Եթե չի հաջողվել ջրել ժամանակին, նա մի քիչ թոշնում է և լավ ջրելու դեպքում` կես ժամվա ընթացքում նորից առույգանում է:

Օդի խոնավությունը
Օդի խոնավությունը կոլեուսների համար շատ կարևոր չէ, այն կարելի է ցողել մեկ մեկ, բայց դա էլ անհրաժեշտ չէ: Աշխատեք ցողել դրանք ստվերոտ տեղերում:

Հողի բաղադրությունը
Կոլեուսն աճում է սովորական հողում:

Թաղարը
Հարկավոր է վերցնել միջին չափերի պլաստիկ կամ կերամիկայից թաղար, որի հատակում պետք է դնել դրենաժը: Որպես դրենաժ կարելի է օգտագործել կոտրված ամանեղեն կամ կերամզիտ:

Պարարտացում
Կոլեուսին կարելի է պարարտացնել ամիսը մեկ, բայց դա էլ պարտադիր չէ, քանի որ նրա աճը պայմանավորված է լավ լուսավորությամբ:

Տեղափոխումը
Սովորաբար Կոլեուսները չեն տեղափոխում: Նրանք արագ աճում են և որպես օրենք երկու տարուց նրանց փոխարինում են նորերով:

Ծաղկումը
Ծաղկմանը կարելի է սպասել գարնան սկզբից մինչև ամառվա վերջ: Կոլեուսների ծաղիկները շատ խոշոր չեն և ամուր հասկաձև հավաքված են: Մեծ մասամբ կոլեուսների ծաղիկները երկնագույն են

Բազմացումը
Կոլեուսները բազմացնում են կտրոններով կամ սերմերով: Կոլեուսները կտրտում են, երբ նա շատ է մեծանում և անշնորհք տեսք ստանում: Փետրվարին կոլեուսի ծայրերը կտրում են այնքան, որ բույսի վրա մնա 7-8 աճի կետեր (աչքեր): Դրանից հետո առաջացած շիվերը օգտագործում են որպես կտրոն: Դրանք պետք է կտրել սուր դանակով, որից հետո դնել ջրի մեջ: Արմատներ հայտնվելուց հետո շիվերը դրվում են հողի մեջ :

Եթե անհրաժեշտություն կա աճեցնել կոլեուսը սերմերով, ապա դրա համար լավագույն ժամանակը գարունն է` մարտ կամ ապրիլ ամիսները:

Վնասատուները
        Սովորաբար կոլեուսները չեն ցողում և որոշ դեպքերում քիչ խոնավության պատճառով ծաղիկների վրա կարող են հայտնվել սարդոստայնային տիզեր , որոնք արագ կվերանան բույսը ջրով ցողելուց հետո:

Կյանքի տևողությունը
Կոլեուսը բազմամյա բույս է, բայց սովորաբար այն աճեցնում են ամեն 1-2 տարին մեկ:

Բազմամյա խոտաբույս է, որի ընձյուղների հիմնային մասը փայտանում է: Տաք ձմեռների դեպքում տերևները չեն ցրտահարվում, և բույսը հաջողությամբ ձմեռելով` հաջորդ տարի առատորեն ծաղկում է: Ցուրտ ձմռան դեպքում վերածվում է պայմանական միամյայի:

Ծաղիկները հավաքված են հասկանման ծաղկաբույլերում և ունեն ամենատարբեր գունավորում, հանդիպում են նաև երկնագույն ծաղիկներ: Պատկանում է խլածաղկազգիների ընտանիքին:

Լուսասեր է, բավականին ցրտադիմացկուն: Գերադասում է կավաավազային, հումուսով հարուստ, խոնավ հողերը: Չոր ու շոգ եղանակի ընթացքում առատ ոռոգման կարիք է զգում:

Հիպոեստես

գ          Հիպոեստեսը մեր ունեցած բույսերի մեջ հետաքրքիրներից մեկն է: Չկա մեկը, որ անտարբեր անցնի այս բույսի կողքով: Տարիներ շարունակ շատ խնամքով ու հոգատարությամբ պահպանվել է դժվար արտաբերվող անունով, բայց այնքան գրավիչ, դյութեղ, անհասկանալի գեղեցկությամբ, հեքիաթային այս բույսը:

Տիկին Շողիկը պատմում է, որ այն ձեռք բերելուց հետո հաճախ  փչանում էր ու, որ առաջ էր գալիս հիասթափություն, մեղքի զգացում, ափսոսանք, բայց համառությունը վերջապես հաղթում է, երբ պատահական ինչ որ բույսի տակ  նկատվում են հեպոեստեսի մի քանի փոքրիկ ծիլեր: Ու դրանից հետո բույսի ոչ այնքան գեղեցիկ ծաղիկը մնում էր այնքան, որ չորանան ու սերմերը ինքնուրույն թափվի հարևան բույսի հողի վրա: Արդյունքը անսպասելի ավելի հաջող էր, քան կարելի էր սպասել:
Եթե տերևները կռկվում են, ուրեմն օդը շատ չոր է, եթե թուլանում են, ապա հողն է չոր: Հիվանդանալու դեպքում հարկավոր է կտրել, հեռացնել հիվանդ տերևնեըր, իսկ հետո լվանալ օճառաջրով:

Նաստուրցիա

հգ

Միամյա, մեղրաբույս է, որը հարկավոր է տնկել ձմռանը կամ վաղ գարնանը: Այս բույսը քմահաճ չէ` չի վախենում ցրտից և չորությունից և հեշտությամբ է բազմանում:

Նաստուրցիան աճեցրել ենք հիմնականում սերմերից, սակայն կարելի է բազմացման հաջող եղանակ համարել նաև բազմացումը կտրոններից: Հիմա մեր տնկարանում կա երեք գույնով ծաղկող նաստուրցիայի թփեր: Հաջորդ տարվա համար կունենանք շատ սերմեր: Ձմռանը նաստուրցիան կտեղափոխվի ջերմոց, որպեսզի կտրոններով բազմացնելով ստացվի գարնանը տնկարան տեղափոխելու համար մեծ բույսեր:

Անյուտայի աչուկներ

ը

Հին լեգենդը պատմում է, որ աշխարհում ապրում էր գեղեցկուհի Անյուտան: Նա ամբողջ հոգով սիրեց իր սառնարյուն հրապուրողին: Պատանին կոտրեց դյուրահավատ աղջկա սիրտը, և նա մահացավ ցավից և տխրությունից: Աղջկա աղքատ շիրիմին աճեցին անտառային մանուշակներ՝ ներկված երեք գույնով:                  Նրանցից յուրաքանչյուրը մարմնավորում էր  աղջկա երեք  զգացմունքները՝

փոխադարձ հույս, զարմանք` անարդար վիրավորանքից և տխրություն` անպատասխան սիրուց:

Հին հույների համար Անյուտայի աչիկների երեք  գույնը խորհրդանշում էր սիրո եռանկյունի: Լեգենդի համաձայն՝  Զևսին դուր էր գալիս արագոնյան թագավորի աղջիկը՝ Իոն: Սակայն Զևսի կինը՝  Հերան, նրան կով դարձրեց: Միայն երկար փորձություններից հետո Իոն  մարդկային  կերպարանք առավ: Որպեսզի ուրախացնի իր սիրելիին, շանթարձակ Զևսը  աճեցրեց  նրա համար եռագույն մանուշակներ:

Հռոմեական դիցաբանության մեջ այդ ծաղիկներն  առնչվում են Վեներայի կերպարին: Հռոմեացիները հավատում էին, որ աստվածները  անյուտայի աչիկների էին վերածել  տղամարդկանց, ովքեր թաքուն հետևում էին լոգանք ընդունող սիրո աստվածուհուն:

Հնագույն  ժամանակներից անյուտայի աչիկները սիրո հավատարմություն են խորհրդանշում:  Շատ ազգերի մոտ կան ավանդույթներ, որ կապված են այս ծաղիկների հետ: Լեհ աղջիկները իրենց սիրելիներին նվիրում էին անյուտայի աչիկներ, եթե նրանք երկար ժամանակով հեռանում էին: Այն հավատարմություն և սեր պարգևողի խորհրդանիշն ուներ: Պատահական չէ, որ Ֆրանսիայում եռագույն մանուշակը  կոչում էին «հիշողության ծաղիկ»: Անգլիայում  դրանք   «Սրտի բերկրանք» անվանումն էին կրում:  Սիրահարները  միմյանց նվիրում էին  այս ծաղիկը փետրվարի 14-ին՝ Սուրբ Վալենտինի տոնին:

Բազմանում է սերմերով, հազվադեպ` կտրոններով: Սերմերը մարտի սկզբին ցանում են արկղերում, ծիլերը վերատնկելով ջերմոցի հողում: Խորհուրդ է տրվում սածիլների գագաթը ծերատել, լավ թփակալելու համար: Ծիլերը  վատ են տանում խոնավության ավելցուկը: Բաց գրունտ են տեղափոխում մայիսի կեսերին: Այն վայրերում, որտեղ ձմեռները մեղմ են, բաց գրունտ են տեղափոխում նոյեմբերին` հաջորդ տարի վաղ ծաղկելու համար: Օգտագործվում է ծաղկանոցներում, եզրաշերտերում, միքսբորդերներում, ինչպես նաև որպես կտրած ծաղիկ օգտագործելու համար:

 Գայլարդիա

ֆ

Աստղածաղկազգիների ընտանիքին պատկանող միամյա ծաղկաբույս է` ծագումով Հարավային և Հյուսիսային Ամերիկայից:

 Տերևները երկարավուն  օվալաձև են , լայնաբլթակ կամ ուղղակի բլթակավոր:               Ծաղկաբույլերը կազմված են լեզվակավոր և խողովակաձև  կամ միայն և խողովակաձև   խոշոր ծաղիկներից, որոնց գունավորումը տարբեր է` դեղին, նարնջագույն, կարմրադարչնագույն և կարմիր: Հանդիպում են կիսալիաթերթիկ  և լիաթերթիկ ծաղկավոր բույսեր: Լուսասեր է,  և  բավականին երաշտադիմացկուն, լավ է աճում և առատորեն ծաղկում հումուսով ու սննդանյութերով հարուստ, ստրուկտուրային հողերում: Բույսի բարձրությունը չի  անցնում 50-60 սմ-ից:
Բազմանում է սերմերի միջոցով, որոնք նպատակահարմար է ցանել մայիսին` անմիջապես բաց գրունտում:
Բազմամյա  գայլարդիաներից կարելի է նշել հիբրիդայինը (Gaillardia hybrida):           Բարձրությունը հասնում է մինչև 90 սմ-ի: Ունի նաև կոմպակտ, ցածրաճ  այլատեսակ` մինչև 40 սմ բարձրությամբ: Ծաղիկները խոշոր են` մինչև 10-12 սմ տրամագծով:Սերմերը  ցանում են  ապրիլին` կիսատաք ջերմոցներում:        Սերմնաբույսերը վերատնկում են թաղարներում և ապահովում լույսով ու խոնավությամբ: Ուշ գարնանային ցրտահարությունների վտանգն անցնելուց հետո  բույսերը դաշտ են տեղափոխվում: Պիտանի են լանդշաֆտային ձևավորումների համար:

Նանա(անանուխ)

ըև

Անանուխը շրթնազգիների ընտանիքին պատկանող կոճղարմատավոր, բազմամյա խոտաբույս է։ Մշակովի անանուխը (լատիներեն անվանումը՝ Mentha Piperita L.) ունի հակադիր, սուր ատամնավոր եզրերով, ձվաձև կամ նշտարաձև տերեևներ, կարմրավուն մանր ձողիկներ։ Բույսի ցեղի «Մենթա» անվանումը ծագել է հին հունական դիցաբանության հավերժահարս Մինթայի անունից։

Հայկական տարանուններն են անանեխ, անուխ, դաղձ, նանա, պիտնա, պուտինա, քարանուխ, քարընշուշ:

Բաղադրություն

Բույսի վերգետնյա մասը պարունակում է եթերայուղ, որի քանակը ծաղիկներում կազմում է 4 — 6, տերևներում՝ 2.4 — 2.75, իսկ ցողուններում՝ մինչև 0.3 տոկոս։ Այն ստացվում է ջրային գոլորշիների միջոցով թրմման եղանակով։ Նրա հիմնական մասը (41 — 65%) երկրորդային սպիրտ մենթոլ է։ Բույսում կան նաև մենթոնպինենլիմոնենդիպենտենցինեոլ և այլ արժեքավոր նյութեր։

Օգտագործումը

Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները։ Բժշկության մեջ կիրառվում է ոչ միայն բուսահումքի, այլև նրանից ստացվող եթերայուղի ձևով։ Անանուխը անհիշելի ժամանակներից հայտնի է եղել մարդկությանը։ Միջնադարում գտնում էին, որ անանուխի հոտն ակտիվացնում է ուղեղի աշխատանքը։ Ավիցեննան դեղաբույսը լայնորեն օգտագործել է գլխացավերի, մելանխոլիայի, տեսողության թուլության, ականջների խշշոցի, քթային արյունահոսության, վատ հոտի, խոցերի, բերանի լորձաթաղանթի բորբոքումների, ատամնացավի, ատամի փտախտի, անգինայի, շնչարգելության, ասթմայի, հազի, ստամոքսի բորբոքումների դեպքերում։

Մխիթար Հերացին բույսն օգտագործել է որպես ցավազրկող և թարմացնող միջոց, նողկանքի, փսխման և լուծերի դեպքերում։

2-4 կաթիլ անանուխի յուղը մի կտոր շաքարի վրա օգնում է անցկացնել փորացավը։

Անանուխը նաև օգտագործվում է սննդի մեջ։ Այն ավելացնում են կարկանդակներին, աղցաններին, պանրին, բանջարեղենով և մսով ճաշերին։ Նրանով համեմում են թեյը, լիկյորը, հրուշակեղենը, օգտագործում են նաև կոսմետիկայում։

Դաղձ

տ

      Բույսը լայնորեն օգտագործվում է սննդային ապարանքների պատրաստման, կոսմետիկայի՝ դաղձ ճապոնական (Mentha japonica) և կծու դաղձ (Mentha piperita), բուսական բժշկությունում և արոմաթերապիայում՝ կծու դաղձ, դաղձ ջրային (Mentha aquatica), դաղձ ճահճային (Mentha pulegium), դեղագործության մեջ հիմնականում օգտագործում են կծու դաղձը։ Դաղձի յուղի հիմնական բաղադրամասը ստացվում է դրա մեջ պարունակվող մենթոլից։ Մենթոլը մաշկի և լորձաթաղանթի հետ շփվելիս հրահրում է սառնության զգացողություն, դրա հետ մեկտեղ նեղանում են արտաքին արյունատար անոթները և լայնանում ներքին օրգանների անոթները։ Դաղձի յուղն օժտված է հզոր հականեխային հատկությամբ և թեթև թմրեցնող արդյունքով։            Բժշկության մեջ դաղձն օգտագործվում է լեղապարկի և լյարդի հիվանդությունների ժամանակ։ Դրանից պատրաստված թուրմերը, եփուկներն ու դեղպատրաստուկներն օգնում են որոշ լեղաքարային հիվանդությունների դեպքում, ուժեղացնում աղիների գալարակծկքանը, մաքրում օրգանիզմը խարամներից, բացի այդ, այն նշանակվում է կոլիտների և էնթերոկոլիտների դեպքում։ Ավիցեննան ջրային անանուխ է առաջարկել ներքին արյունահոսության, գլխացավի, աղեստամոքսային հիվանդությունների, լվիճային անանուխ՝ արյունատար անոթների լայնացման, ախորժակի բարելավման, աղիների գործունեության կանոնավորման համար։         Ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս անանուխ օգտագործել կենտրոնական նյարդային համակարգի, սրտային հիվանդությունների, մանկական գեղձախտի (ռախիտի) բուժման համար։ Անանուխի թեյը բարելավում է մարսողությունը, կանխում սրտխառնոցը, նպաստում լեղարտադրմանը։             Այն կենարար ըմպելիք է։ Վայրի, օրգանական դաղձի չորացված հումքը օգտագործվում է սնունդների մեջ։ Այն ավելացնում են կարկանդակներին, սալաթներին, պանրին, բանջարեղենով և մսով ճաշերին։ Նրանով համեմում են թեյը, լիկյորը, հրուշակեղենը։ ումքը հավաքում են ծաղկման սեզոնում։ Մշակման ժամանակ առանձնացնում ենք թարմ, վայրի խոտաբույսի ոչ պիտանի մասերը, չորացնում չորանոցներում և անմիջապես փաթեթավորում թղթե փաթեթներում, որտեղ բույսը կարողանում է պահպանել իր արոմատիկ գամման։

Սուսամբար (душица)

ռ

 

           Սուսամբար (լատ.՝ Tanacetum balsamita), աստղածաղկազգիների ընտանիքին պատկանող տարկավան ցեղի հոտավետ, բազմամյա խոտաբույս։

Աճում է Կովկասում, Փոքր և Առաջավոր Ասիայում, գլխավորապես տափաստանային քարքարոտ զառիթափ լանջերին և մշակովի այգիներում։ Բարձրությունը 70-120 սմ է։ Տերևները ամբողջաեզր են կամ բութ ատամնավոր, գեղձավոր, խամրած կանաչ գույնի։ Ծաղկազամբյուղները բազմաթիվ են (10-60), 6-8 մմ լայնությամբ։ Եզրի ծաղիկները լեզվակավոր են, սպիտակ, միջինները՝ խողովակավոր, դեղին։ Եթերայուղերի պարունակությունը տերևներում 0,4% է։ Սուսամբարը օգտագործվում է հատկապես բուրավետ պարտեզների ստեղծման և համեմունքների ստացման համար։ Ժողովրդական բժշկության մեջ կիրառվում է որպես սպազմոլիտիկ դեղամիջոց։ Միջատասպան է։

Նկարագրություն

Կարճ, հորիզոնական փայտացող կոճղարմատով, 30-150 սմ բարձրությամբ, կոշտ, ուղիղ վերին մասում ճյուղավոր ցողուններովթունավոր բազմամյա խոտաբույս է։ Հերթադիր դասավորված, երկար, ատամնաեզր տերևները փետրաձև մասնատված են։ Ստորին տերևները կոթունավոր են, ցողունայինները՝ նստադիր։ Տերևների վերին մակերեսը մուգ կանաչ է, ստորինը՝ գորշականաչավուն։ Խիտ, վահանիկաձև ծաղկաբույլերում հավաքված զամբյուղները կազմված են դեղին-ոսկեգույն, խողովակաձև ծաղիկներից։ Զամբյուղների միջին մասում գտնվող ծաղիկները երկսեռ են։ Փաթաթոցի տերևիկներն ունեն թաղանթային, թափանցիկ կամ գորշավուն եզրաշերտ։ Պտուղը երկարավուն կողավոր սերմնիկ է։ Գեղձային կետերով ծածկված տերևների և ծաղիկների մեջ կուտակվում են յուրահատուկ, սուր հոտ ունեցող եթերային յուղեր։

Տարածվածություն

Աճում է մարգագետիններում, քարքարոտ լանջերին, գետափերին, ճանապարհների եզրերին և աղբավայրերում։ Հանդիպում է ԱրմավիրիԳեղարքունիքիՏավուշիԱրարատի և Արագածոտնի մարզերում։

Նշանակություն

Բուժական նպատակներով օգտագործում են ծաղկազամբյուղները առանց ծաղկակոթերի, որոնք հավաքում են ծաղկման շրջանում։ Ծաղկաբույլերը պարունակում են ֆլավոնոիդներալկալոիդներ, տանացետին, օրգանական թթուներդաբաղանյութերասկորբինաթթու, եթերային յուղ։

Սուսամբար կրետեականը օգտագործվում է որպես համեմունք (խնկածաղկի տարատեսակ)։ Բույսը պարունակում է այնպիսի նյութեր, ինչպիսիք են ցիմոլը(4,68%) և կարվակրոլը(68,9%), որի համար էլ դիկտամնոնը կարող է կիրառվել հակաբակտերիալ միջոցների արտադրության մեջ։ Կարծիք կա, որ Հիպոկրատն այն օգտագործել է ստամոքսի ցավերի ժամանակ։

          Վայրի սուսամբարը (օգտագործվում է նաև Օրեգանո ,եղեսպակ տարբերակները) համեմունք է, որը լայնորեն օգտագործվում է խոհարարության մեջ: Առավել տարածված է Իտալա-Ամերիկյան խոհարարության մեջ: Հարավային Իտալիայում օգտագործվել է դեռ դարեր առաջ: ԱՄՆ-ում տարածվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Այն այնտեղ են բերել ամերկացի զինվորները, ովքեր այն կոչում էին պիցցայի համեմունք: Հանդիպում է նաև հունական ճաշատեսակներում, մասնավորապես՝ հունական աղցանում և հունական խորովածում (սուվլակի):

Օգտագործվում է հազի, ասթմայի, բրոնխիտի, ինչպես նաև ստամոքսաաղիքային խանգարումների բուժման համար: Որոշ գիտական հետազոտությունների համաձայն էֆեկտիվ է այսպես կոչված <<վատ>> խոլեստիրինի իջեցման համար, սակայն էֆեկտիվ չէ ընդհանուր խոլեստիրինի քանակի իջեցման համար: Յուղը օգտակար է նաև աղիքներում պառազիտ որդերի բուժման համար:

Վիտամինների և միներալների հարստությամբ օրեգանոն կարելի է դասել աշխարհի սննդայնությամբ ամենախիտ և հարուստ սննդամթերքների դասին: Երկաթի, Կալցիումի, Կալիումի, Բջջանյութի և Մագնեզիումի պարունակությամբ ավելի հարուստ է քան սննդամթերքների 90 տոկոսը: Առանձնանում է նաև Վիտամին Բ2-ի և Բ6-ի բարձր պարունակությամբ: Պարունակում է պոլիչհագեցած և մոնոչհագեցած ճարպեր, իսկ սպիտակուցները առանձնանում են ամինաթթուների բազմազանությամբ:

Օշինդր

ոե

       Օշինդր (բարձվենյակ, բարձմենակ, ափսինդ, յավշանլատ.՝ Artemísia), աստղածաղկազգիների ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույս կամ կիսաթուփ։ Հայտնի է օշինդրի մոտ 300 տեսակ։

       Հայկական տարանունները — ափսինդ, բարձմանեակ, բարձնակ, բարձվենյակ, բացմենակ, նգածաղիկ։

Տարածվածությունը

Տարածված է ԵվրոպայիԱսիայի բարեխառն գոտում, Հյուսիսային Ամերիկայում և Աֆրիկայում։

ՀՀ-ում աճում է 16 տեսակ՝ սովորական, բուժիչ, բուրավետ, Տուրնֆորի, ալեհեր, դառը և այլն, ու բնաշխարհիկներ՝ հայկական, արաքսյան, Շովիցի և այլն։

Տարածված է բոլոր մարզերում՝ անապատայինից մինչև ենթալպյան գոտի։ Աճում է չոր մարգագետիններում, ավազուտներում, այգիներում, բանջարանոցներում, բնակավայրերի մոտ, աղբոտում ցանքերը։ Մշակության մեջ տարածված է թարխունը, օգտագործվում է որպես համեմունքային բույս (թարմ և չորացրած)։

Նկարագրված 200 տեսակներից Կովկասում աճում են 28-ը, իսկ Հայաստանում` 15 տեսակ, որոնցից միայն մի քանիսն ունեն բուժական նշանակություն։ Մեր հանրապետությունում որպես մոլախոտ օշինդրը հանդիպում է բոլոր գոտիներում։ Խառը բուսուտների ձևով աճում է շենքերի մոտ, ճամփեզրերին, աղբուտներում, խամահողերում, ցանքերում, ձորալանջերին, թփուտներում, այգիներում` հաճախ բարձրանալով ծովի մակերևույթից 1400-2500 մ բարձրության վրա։

Նկարագիրը

Օշինդրի ցողունը ճյուղավորվող է, կանգուն կամ վեր բարձրացող, բարձրությունը՝ 20-150 սմ, թեթևակի թավոտ, ստորին մասում՝ փայտացած։ Ցողունները և տերևները գորշ արծաթավուն են և ծածկված են մանր մազմզուկներով։ Տերևները կրկնակի, եռակի փետրաբաժան են, արծաթավուն։ Ցողունի վերին մասի տերևները մանր են, հերթադիր, կանաչավուն, արմատամերձերը՝ ավելի խոշոր, մոխրագույն։

        Ծաղկաբույլը ողկուզանման է կամ հուրանանման, ծաղիկները՝ երկսեռ, մանր, դեղնավուն կամ կարմրավուն՝ փոքրիկ զամբյուղներում։ Ծաղկում է հունիս-հոկտեմբերին։ Պտուղը սերմիկ է։ Օշինդրի մեկ բույսը կարող է տալ 100 հազար (երբեմն՝ 150 000) սերմ։ Օշինդրն ունի յուրահատուկ սուր հոտ և դառը համ։ Օշինդրը համարվում է երկրագնդի ֆլորայի ամենադառը բույսերից մեկը։

Դառը և բուժիչ օշինդրները դեղաբույսեր են. պարունակում են աղաղանյութեր, եթերայուղեր, թթուներվիտամիններ և այլն։ Բույսի մեջ հայտնաբերվել են 0,5-2% կապտականաչավուն եթերայուղ, դաբաղանյութեր, ֆլավոնոիդ արտեմետին, կվեբրախիտ, լիգնաններ, ֆիտոնցիդներ, սադաթթու, խնձորաթթուքացախաթթու, պալմիտինաթթու, իզովալերիանաթթու, կալիումական աղեր, սպիրտներօսլա, խեժ, խամազուլեն, վիտամիններից` K, B6, C, կարոտին, արմատներում` ինուլին։

Եթերայուղը միատարր չէ, այն իր հերթին պարունակում է տույիլ սպիրտ, ածխաջրածիններից՝ տույոն, պինեն, կադինեն, ֆելանդրեն, բիզաբոլեն և այլն, սեսկվիտերպենային լակտոններ (դառնահամ աբսինթին և անաբսինթին), այդ թվում նաև մոնոցիկլիկ կետոլակտոններ և ազուլինոգեն, սեսկվիտերպենային գվայյանոլիդներ։

Կիրառությունը

Պատրաստուկները (մզվածք, թուրմ) օգտագործում են որպես ախորժաբեր և մարսողությունը կարգավորող, ճիճվամուղ միջոց՝ ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների, նաև պոդագրայի, ֆուրունկուլի ժամանակ։ Հայկական օշինդրից պատրաստում են ավելներ։

Դեղաբույսը ցրտադիմացկուն է, չորակայուն, լուսասեր, պտղակալում է կանոնավոր։

Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները և ծաղկակիր գլխամասերը։ Տերևները մթերում են մինչև բույսի ծաղկելը, իսկ ծաղկաբույլերը` մինչև ծաղիկների բացվելը։ Հումքը չորացնում են թիթեղյա ծածկով տանիքում, փռված կամ կախված վիճակում։ Չոր հումքը պահում են պարկերի մեջ, 3 տարի ժամկետով։ Այն կազմում է նախնականի 24-25 %-ը։

Դեղաբույսն ունի բուժական կիրառման վաղնջական պատմություն։ Դեռևս Պլինիոսն այն օգտագործել է խպիպի դեպքում և նշել, որ եթե ոտքերին կապեն օշինդր, ապա վերանում է հոգնածությունը։ Լոնիցերուսը առաջարկել է ուտելիքին ավելացնել օշինդր, որպեսզի ուժեղանա ստամոքսը, լավանա մարսողությունը և թույներն ու լեղին դուրս գան օրգանիզմից։ Ավիցեննան դեղաբույսը համարել է լեղամուղ, միզամուղ, հակաջերմային, դաշտանը կանոնավորող և ստամոքսի գործունեությունն ուժեղացնող միջոց։ Օշինդրը՝ գինու հետ խառնված, նա առաջարկել է ուղիղ աղու ճաքվածքի և թութքի, իսկ բրնձի և մեղրի հետ՝ ճիճվակրության, սնկային թունավորումների, աչքի և ականջի հիվանդությունների և որոշ ուռուցքների ժամանակ։ Մեծ գիտնականը նշել է նաև, որ եթե բույսը խառնվի թանաքին, վերջինս ամուր կլինի և թղթից պոկ չի գա, իսկ շորի մեջ դնելուց՝ այն վանում է ցեցին։

Մ. Հերացին դեղաբույսն՝ առանձին կամ խառնուրդների ձևով, նշանակել է լյարդի և փայծաղի խցանումների, ստամոքսի ուռուցքի, ջրգողության, հեպատիտների, գլխացավերի, աչքի և ոսկրերի հիվանդությունների, մալարիայի, ձգձգվող ջերմերի և այտուցների ժամանակ։

Բժշկապետն օշինդրը համարել է ստամոքսը կազդուրող և տոնուսավորող միջոց։ Ամիրդովլաթը, բացի վերոհիշյալ դեպքերից, դեղաբույսը տարբեր ձևերով ու եղանակներով օգտագործել է կլոր և տափակ որդերի, լեղաքարերի, մաշկային խոցերի, ասթմայի, ստամոքսացավերի, ստամոքսի խոցի, վքնածության, կարիճի կծածի, արճիճով թունավորման դեպքերում։ Ըստ բժշկապետի, դեղաբույսը՝ մեղրի հետ տալով, օգնում է դեղնուկին և կաթվածահարին, ականջի ցավին, չի թողնում որ մարդ շուտ հարբի ալկոհոլային խմիչքներից, լավացնում է լսողությունը, բացում միզակապությունը, դաշտանը, ամոքում թութքը, լավացնում երեսի գույնը։ Ամիրդովլաթի մեջբերումներով, Մատային օշինդրն օգտագործել է ատամների ոսկրափուտի, Սահակը՝ նողկանքի և դաշտանի ետպահումների, Արճիճանիսը՝ ստամոքսասրտային ցավային վիճակի, Մասրճուեն՝ փսխման և վիժումների, Ըռուֆոսը՝ մաստիտների, Էհանան՝ բորբոքական ջերմերի ժամանակ և այլն։

Ղ. Ալիշանի մեջբերումով, հայկական հին բժշկարաններում նշվում է, որ օշինդրի ծաղիկները՝ եփուկի ձևով, օգնում են արյունալուծին, ջարդվածքներին, հետանցքի շրջանի ցավերին, դժվարամիզությանը, թունավորումներին, գազանահարին, կարիճահարին։ Ծխելուց՝ տան միջից փախցնում է սողուններին, նշի յուղով կաթեցնելով ականջի մեջ՝ կտրում է վերջինիս ցավը։ Իսկ հայկական այլ աղբյուրներում նշվում է նաև, որ դեղաբույսն օրգանիզմից հանում է մաղձը, մաքրում ստամոքսը, օգնում այտուցներին և բարձր ջերմությանը, լյարդի և երիկամների հիվանդություններին, ռևմատիզմին, քոսին, քորին, միգրենին, ականջի թարախային բորբոքումներին, մեղրի և գինու հետ կիրառելուց՝ առաջացնում է քուն։

Սալերնյան կոդեքսի տվյալներով, օշինդրը մայրն է բոլոր խոտաբույսերի։ Եփուկի ձևով, նշված է կոդեքսում, դեղաբույսը բացում է դաշտանը, վերացնում փորկապությունը և բքնածությունը, միզամուղ է, ընդունակ է դուրս բերելու միզաքարերը։ Գինու հետ ընդունելիս՝ օգնում է դեղնուկին, ափիոնով թունավորվածին, ամրապնդում ստամոքսը։ Դեղաբույսն ունի նաև հագուստը ցեցից պաշտպանելու հատկություններ։

Այլ ազգերի ժողովրդական բժշկության մեջ բույսի թարմ հյութն օգտագործում են վերքերը վարակազերծելու, արյունահոսությունը դադարեցնելու և դրանց հետագա բուժման համար։ Թարմ, տրորված տերևները օգտագործում են արտաքին ձևով՝ սալջարդերի, հոդախախտումների և ջլերի պրկման ժամանակ՝ որպես հուսալի ցավազրկող միջոց։ Ներքին ընդունման ձևով դեղաբույսն օգտագործվել է որպես ախտահանիչ միջոց խոլերայի, իսկ այլ դեղաբույսերի հետ՝ ալկոհոլիզմի ժամանակ։

Գիտական բժշկության մեջ դեղաբույսն օգտագործվում է թերսեկրետոր բնույթի քրոնիկական գաստրիտների դեպքում՝ ախորժակը բարձրացնելու նպատակով, ինչպես նաև ծանր հիվանդություններից հետո օրգանիզմի ուժերը վերականգնելու համար։ Դեղաբույսն օժտված է ուժեղ ֆիտոնցիդային ակտիվությամբ։

Օշինդրի ներգործության շնորհիվ ոչ միայն կարգավորվել են ստամքսի վերոհիշյալ կարևոր ֆունկցիաները, այլև հիվանդների արյան պատկերը, մասնավորապես էրիթրոցիտների և հեմոգլոբինի քանակները։ Այս հարցում, անշուշտ, կարևոր դեր են խաղացել գաստրոմուկոպրոտեինները, որոնց քանակը, բուժման շնորհիվ, նորմալանում է։

Օշինդրն օգտագործվում է որպես համեմունք որոշ ճաշատեսակների, իսկ եթերայուղը՝ սպիրտային խմիչքների արտադրության մեջ։ Ընտանի կենդանիներն ուտում են սակավ, իսկ սիլոսի ձևով՝ բավական լավ։ Այս դեպքում կաթն ունենում է օշինդրի համ ու հոտ։ Բույսը լավ ուտում են ճագարները, կտորեղենը ներկում է կանաչի տարբեր երանգներով։

Գացանիա

ռջ

       Գացանիա փայլուն, աստղածաղիկավորների ընտանիքին պատկանող միամյա ցածրաճ բույս՝ մոխրականաչավուն տերևներով և ամուր ընձյուղներով։ Ծագում է Հարավային Աֆրիկայից։

Նկարագրություն

         Ծաղիկները խոշոր են, նարնջադեղին, պսակաթերթիկների վրա սև օղակներով, բացվում են միայն պարզ, արևոտ օրերին։ Փայլուն գացանիայից բացի, մշակության մեջ հանդիպում են նաև հետևյալ տեսակները.

  • երկարացողուն (բազմամյա ծաղկաբույս է, ունի ոսկեդեղին խոշոր ծաղիկներ, որոնց տրամագիծըհասնում է մինչև 25 սանտիմետրի),
  • Պոտսի (ծաղիկներն ունեն մինչև 12 սմ տրամագիծ և երկար կոթուններ, աչքի է ընկնում ուժեղ աճով, տերևներըդեպի վեր են ուղղված)։

Ցանքը կատարում են ջերմոցներում ապրիլի երկրորդ կեսին։ Սերմնաբույսերը խնամում են կիսաչոր, արևոտ պայմաններում։ Գացանիայի սածիլները վատ են տանում ավելորդ խոնավությունը։ Դաշտ կարելի է տեղափոխել միայն առողջ, լավ զարգացած սածիլները, այլապես բույսերը կորցնում են իրենց դեկորատիվ հատկանիշը։ Չափազանց շոգադիմացկուն և երաշտադիմացկուն բույսեր են։

Տարածվածություն

Հեռանկարային են մեր հանրապետության ցածրադիր գոտու պայմանների համար (Արարատյան դաշտՎայքՄեղրի, հյուսիսարևելյան շրջաններ)։ Հիմնականում օգտագործում են կտրելու ծաղիկ ստանալու համար և ծաղկադեկորատիվ ձևավորումներում[1]։

Միամյա ցածրաճ բույս է, մոխրականաչավուն տերևներով և ամուր ընձյուղներով: Ծաղիկները խոշոր են, նարնջադեղին, պսակաթերթիկների վրա սև օղակներով, բացվում են միայն պարզ, արևոտ օրերին: Ծագում է Հարավային Աֆրիկայից: Պատկանում է աստղածաղկավորների ընտանիքին:

Հեռանկարային են մեր հանրապետության ցածրադիր գոտու պայմանների համար (Արարատյան դաշտ, Վայք, Մեղրի, հյուսիսարևելյան շրջաններ): Հիմնականում օգտագործում են կտրելու ծաղիկ ստանալու համար և ծաղկադեկորատիվ ձևավորումներում:

Խորդենի (փիփերթ)

ճ-

     Փիփերթ կամ մոլոշ, բալբա, բաղջուկ, (լատ.՝ Malva), փիփերթազգիների (տուղտազգիներ) ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Հայտնի է մոտ 125 (այլ տվյալներով՝ 40, 25), Հայաստանում՝ 4(5) տեսակ՝ Փիփերթ անտառային (M․ sylvestris), Փիփերթ արհամարհված (M. neglecta), Փիփերթ ցածր (M. pusilla) և այլն։

 Տարածվածությունը

Տարածված է Հայաստանի բոլոր մարզերում։ Աճում է այգիներում, բանջարանոցներում, ճանապարհների և բնակավայրերի մոտ, ցանքերում՝ որպես մոլախոտ և այլն։

Նկարագիրը

Այն երկամյա, երբեմն` բազմամյա իլիկաձեւ արմատով բույս է, որի ցողունն ուղղաձիգ է կամ գետնին փռվող, թավոտ-մազածածկ։ Ցողունների բարձրությունը փոփոխվում է 30-50 սմ, երբեմն` ավելի բարձր։ Տերևները կլորավուն են, հիմքում` սրտաձև, հերթադիր, երկարակոթուն։ Ծաղիկները տեղադրված են փնջերով տերևածոցերում, ծաղկաբաժակի տերևիկները հինգն են, կա նաև ենթածաղկաբաժակ երեք տերևիկով։ Ծաղկաթերթերը հինգն են, վարդագույն` ալ բծերով։ Բազմաթիվ առէջքները ստորին մասում կազմում են հոծ խողովակ։ Սերմնարանները մի քանիսն են, պտուղն ունի սկավառակի տեսք, բաղկացած մի քանի սերմերից, կենտրոնում ունի փոսիկ։ Պտուղները համեղ են եւ սննդարար, դրանք շատ են սիրում ուտել երեխաները։

Կիրառությունը

Որոշ տեսակներ դեղաբույսեր են (ունեն խորխաբեր, փափկեցնող հատկություններ). պարունակում են վիտամիններ E, C, A-նախավիտամին, ներկանյութ և այլն։ Տերևներն ու մատղաշ ընձյուղներն օգտագործում են սննդի մեջ։ Գեղազարդիչ է և մեղրատու։

Փիփերթից ստանում են դեղին ներկանյութ։ Բուժական նպատակներով օգտագործվում են բույսի տերևները, ծաղիկները, սերմերը, արմատները։ Ծաղիկները հավաքում են չբացված վիճակում, տերևները` նախքան ծաղկելը։ Չորացնում են բաց ծածկի տակ, բարակ շերտով։ Տերևները և ծաղիկները պահում են` ապակյա, իսկ արմատները` փայտյա տարայի մեջ։ Ա. Ամասիացին խորհուրդ է տվել փիփերթի-մոլոշավարդի հյութով թրջոց դնել ջերմության հետևանքով առաջացած աչքացավի ժամանակ։ Կիրառել է այն չոր հազի, երիկամների, միզապարկի և միզուղիների հիվանդությունների ապաքինման համար։ Ժողովրդական բժշկության մեջ փիփերթի ծաղիկներն օգտագործվում են որպես խորխաբեր միջոց։ Բույսի վերգետնյա մասի եփուկով կատարում են ողողումներ, լոգանք։ Խմում են տաք վիճակում` հազի, թոքախտի դեպքում։ Սերմերի եփուկն ու թուրմը օգնում է բրոնխիտի, հազի, շնչուղիների հիվանդությունների, միզապարկի բորբոքման դեպքում։

Դեղատոմսեր

        Դժվար միզարձակման դեպքում. Խմեք փիփերթի տերների եփուկը` կաթով։ 2ճ/գ փիփերթի թարմ տերևները (չոր` 1 ճ/գ) թրմեք 200 մլ եռացրած ջրի մեջ 20-30 րոպե։ Քամեք, խառնեք հավասար քանակությամբ տաք կաթի հետ, խմեք օրվա ընթացքում 2-3 անգամ, սնունդ ընդունելուց մեկ ժամ հետո։

Ստամոքսի խոցի վիրահատությունից հետո. Պատրաստեք փիփերթի եփուկ, քամեք։ Խառնեք 200 մլ-ին 1-2 թ/գ շաքար, բաժանեք 3-4 մասի, խմեք օրվա ընթացքում։

Անեմիայի դեպքում. 40 գրամ փիփերթի արմատներին ավելացրեք 1 լիտր սպիտակ գինի, թրմեք մութ, հով տեղում 2 շաբաթ։ Պարբերաբար թափահարեք, քամեք։ Խմեք օրը երեք անգամ, 50-ական մլ։

Ենթաստամոքսային գեղձի բորբոքման դեպքում. Ընդունեք օրը մեկ թեյի գդալ թարմ ծաղիկներից ստացված հյութ, խառնած (1։1) մեղր, լուծեք 200 մլ գոլ ջրի մեջ։ Խմեք օրը 1-2 անգամ 100 մլ։

Մարսողական համակարգի, միզուղիների հիվանդությունների դեպքում.

Մանր կտրատած (3մմ) 1 ճ/գ փիփերթի արմատները թրմեք 3-4 ժամ 200 մլ զտված ջրի մեջ։ Ճզմեք հումքը թուրմի մեջ։ Խմեք մեկական ճ/գ յուրաքանչյուր 2 ժամը մեկ։

– Վերցրեք յոթական գրամ փիփերթի ծաղիկներ, տուղտի ծաղիկ և տերև, 6 գրամ կտավատի սերմ։ Ավելացրեք 400 մլ եռացրած ջուր, եփեք 15 րոպե ջրային բաղնիքի վրա։ Հումքը քամեք թուրմի մեջ։ Խմեք կեսական բաժակ, օրը 3 անգամ, սնունդ ընդունելուց հետո։

Բկաբորբի և նշկաբորբի (տոնզիլիտ) դեպքում. Մեկական ճ/գ փիփերթի եւ խռնդատի (verbascum), եղեսպակի տերևները 12 ժամ թրմեք 500 մլ եռացրած ջրի մեջ։ Քամեք, խմեք մեկական ճ/գ, օրը 3 անգամ, գոլ վիճակում, միաժամանակ նույն թուրմով ողողեք կոկորդը։

Փիփերթի օգտագործումը հակացուցված է հղիներին։

Սնունդը` դեղ

Վիտամինային ապուր։ Պատրաստեք ձեթով սոխեռած։ Կաթսայի մեջ ավելացրեք 1 լիտր եռացրած ջուր, 1 հատ (քերիչի խոշոր հատվածով անցկացրած) կարտոֆիլ, 20 րոպե հետո լցրեք 60-ական գրամ կտրատած թարմ փիփերթի եւ եղինջի տերևները։ Անջատելուց առաջ ավելացրեք մաղադանոս և ըստ ճաշակի աղ։

 2018-19. թթ ուսումնական տարվա սեպտեմբեր-հունիս ամիսներին տնկարանն ստեղծելու ճանապարհին տիկին Շողիկի օգնությամբ կատարվեցին մի շարք հետազոտական աշխատանքներ.
Ըստ «Ապաստարան այգու բույսերին» նախագծի աշնան վերջում մի շարք կարևոր բույսեր իրենց ապաստարանը գտան ջերմոց-լաբորատորիայում և նկուղում: Պարզվեց, որ ճիշտ խնամքի դեպքում կարելի է մեկամյա բույսը վերածել երկամյա, եռամյա և…
Այդ բույսերի շարքին են պատկանում խորդենին, գացանիան, ծխածաղիկը, անթիրինումը (շան բերան), պասիֆլորան: Գարնանը տնկարան տեղափոխելուց հետո այս բույսերը շատ կարճ ժամանակում վերածվեցին փարթամ, առողջ գեղեցիկ բույսերի, ի տարբերություն այն բույսերի, որոնք աճեցրել էինք սերմերից:
Սերմերից աճեցրած բույսերը որոշ ժամանակ անց նմանվում են վերը նշված բույսերին: Ապաստարան գտած բույսերի առավելությունը կայանում է նրանում, որ վաղ գարնանը այգում կարող ենք ունենալ գեղեցիկ ծաղկած բույսեր:
Հաջորդ հետազոտությունը  Հայաստանում դեռևս չկիրառված բազմացման եղանակ է՝ բույսի բազմացումը արմատներից: Այս եղանակը փորձարկվել է պասիֆլորա էկզոտիկ բույսի հետ և ստացվել է դրական արդյունք՝ գարնանը արմատներից դուրս են եկել առողջ, երիտասարդ բույսեր ու տեղափոխվել տնկարան:
Փորձերի և հետազոտությունների արդյունքում դրական արդյունք է ստացվել նաև գլակսինիա բույսի բազմացումը ծաղկակոթունից: Ծաղկաթերթիկները թափվելուց հետո կոթունը դրվում է ջրի մեջ և երկու շաբաթ հետո հայտնվում են արմատները, որոշ նաժամանակ անց ձևավորվում է սոխուկը: Շատ արդյունավետ եղանակ է, քանի որ միևնույն ՝ դրանք պետք է հեռացվեին բույսի թփից ու դեն նետվեին:
Տնկարան ստեղծելը մեզ տվել է միշարք հնարավորություններ տարատարիք մարդկանց՝ նախակրթարանային հասակից մինչև թոշակառուները ներառվել պարտեզապուրակային աշխատանքներին և ձեռք բերել բույսերի բազմացման, պահպամնան և խնամքի կարողություններ ու հմտություններ:

Քոլեջի տնկարանին կից ստեղծվեց փոքրիկ   ծաղկանոց Հարավային դպրոց- պարտեզում՝ սովորողների հետ միասին:

Ստեղծեցինք փոքրիկ բլուր-ծաղկանոց, որի համար դպրոց տեղափոխեցինք հող,կատարեցինք քարահավաքման աշխատանքներ, և ի վերջո ստեղծեցինք մեր բլուր-ծաղկանոցը:

Բլուր-ծաղկանոցում տեղ գտան քրիզանթեմ,բալզամի և գացանիա ծաղիկները:

Ծաղկանոցից բացի տնկեցինք նաև մագլցող վարդեր: Նախնական փուլում ընկեր Էդմոնի օգնությամբ արդեն արմատակալած, կամ աչքերով՚ վարդերը տնկեցինք  թաղարների մեջ, երկու շաբաթվա խնամքից հետո տեղափոխեցինք պարտեզ:

Оставьте комментарий