Рубрика: Uncategorized

Երկարացված օրվա կազմակերպումը նախագծերով.հոդված

Նախագծային մեթոդը մանրամասն մշակման միջոցով  նպատակին հասնելու մեթոդ է: Այն շատ արդյունավետ է սովորողի զարգացման գործում: Այն սովորողի որոշակի գործողությունների, հնարների համադրություն է, որոնք իրականացվում են տրված նախագիծն իրականացնելու  նպատակով:

Նախագծային աշխատանքներ կատարելիս սովորողները ձեռք են բերում գիտելքներ՝ տարբեր առարկաներից գիտելիքների ինտեգրման միջոցով: Նախագծային մեթոդը ուսուցման միջոց է:

Նախագծային մեթոդը համարվում է հետազոտական և ստեղծագործական գիտելիքների համադրություն: Ուսուցիչը լինում է և՛ մշակող, և՛ համակարգող, և՛ խորհրդատու:

Ցանկացած նախագիծ պետք է ունենա իր աշխատանքային ընթացքն արտացոլող կայքը, բլոգը, որտեղ պետք է լուսաբանվի նախագծի ողջ ընթացքը:

Նախագծերի հիմնական նպատակն է տարբեր կարողությունների ձևավորումը, որոնք հետագայում սովորողները կկարողանան օգտագործել տարբեր իրավիճակներում:

Նախագծային աշխատանք կատարելիս առաջին հերթին պետք է ընտրել  թեման: Երկրորդ քայլով ձևավորում ենք խումբը:  Հաջորդիվ տեղեկատվության հավաքագրում է տեղի ունենում և վերջում հանգում ենք արդյունքի:

Նախագծերով աշխատելիս թե՛ ուսուցիչը, թե՛ սովորողները որոնողական և ստեղծագործական աշխատանք են կատարում: Նախ ուսուցիչն ընտրում է թեման, կազմում նախագիծը, ապա սովորողները  սկսում են այդ նախագծի վերաբերյալ ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ կատարել:  Նախագծային ուսուցումն օգնում է ձեռք բերել որոնողական, հետազոտական, համագործակցային և ներկայացման հմտություններ:

Նախագծի շրջանակներում սովորողները առաջնորդվում են << բոլորը ՝մեկի, մեկը բոլորի համար>> կարգախոսով:

Նախագծի իրականացման համար կարևոր է հաշվի առնել սովորողի տարիքային առանձնահատկությունները: Երկարացված օրվա խմբերը տարատարիք են և պետք է նախագիծը կազմել այնպես, որ խմբի բոլոր մասնակիցներն էլ կարողանան  նախագիծն իրականացնել: Նախագիծը պետք է այնպես կազմել, որ սովորողը կարողանա  ինքնուրույն ստեղծագործել, կատարել հետազոտական աշխատանք , համակարգի ձեռք բերած գիտելիքները: Կազմակերպիչը պետք է միայն ուղղորդի, խորհուրդ տա:

Ուսումնական նախագծի թեմաներն ընտրվում են ըստ կրթահամալիրում գործող ուսումնական օրացույցի:

Նախագիծը պետք է ունենա սկիզբ, ընթացք և ավարտ, որը պետք է ներկայացվի ֆիլմերի, ֆոտոշարերի միջոցով: Այն պետք ունենա հստակ ձևակերպված խնդիրներ և նպատակներ: Այնուհետև աշխատանքները համակարգվում  և ներկայացվում են հաշվետվության տեսքով՝ շոշափելի արդյունքով:

Նախագծի իրականացման ժամանակ զարգանում են սովորողների համակարգչային հմտությունները:

Ներկայացնեմ  <<Թումանյանական օրեր>> նախագիծը:   Կատարել ենք փետրվարի 19-ից մարտի 7-ը: Նախագիծը դերային էր, թատերական:

Առաջին փուլով  սովորողները ծանոթացան նախագծին, ընտրեցինք ընթերցանության նյութերը, ընտրեցինք բեմականացման նյութը, կատարեցինք դերային բաշխում, քննարկեցինք ներկայացման բոլոր հնարավոր եղանակները: Կատարեցինք տեխնոլոգիական աշխատանք՝  պատրաստեցինք շան և կատվի  ականջներ բեմականացման համար:

Երկրորդ փուլով  թեյի սեղանի շուրջ  ընթերցեցինք Թումանյանի ստեղծագործություններից, քննարկեցինք  դրանք և  ներկայացրեցինք  <<Շունն ու կատուն>> ՝ դերային խաղով:

Երրորդ փուլում որոշեցինք թատերական ներկայացում կազմակերպել 5 տարեկանների խմբում: Իսկական տիկնիկային  թատրոն: Կազմվեց նոր նախագիծ, նոր մոտեցումներով, նոր պատրաստություններով: Այս անգամ  տեխնոլոգիական աշխատանքների համար անհրաժեշտ եղան նոր նյութեր:  Սովորողները կատարեցին դերային փորձեր, պատրաստվեցին նախագծի ներկայացմանը:

Վերջին փուլում ամփոփեցինք երկու փուլերի աշխատանքները միասին:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s